Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՊԱ անդամ Գուրգեն Մուրադյանը հանդես եկավ ՀՀ անկախությանը նվիրված դասախոսությամբ

20:02, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
ԵՊԱ անդամ Գուրգեն Մուրադյանը հանդես եկավ ՀՀ անկախությանը նվիրված դասախոսությամբ

Ս/թ սեպտեմբերի 23-ին Երիտասարդ պատմագետների ասոցիացիա ՀԿ-ի անդամ Գուրգեն Մուրադյանը դասախոսությամբ հանդես եկավ Շենգավիթ պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաների համար: Դասախոսությունը նվիրված էր Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության հռչակման 25 ամյակին:
     Պատանի հայորդիների համար դասախոսությամբ հանդես եկավ նաև կազմակերպության կամավոր, բնապահպան Կարինե Փանոսյանը:

Բանախոսները անդրադարձան ինչպես նախորդ դարավերջին առկա խնդիրներին, այնպես էլ մեր պետության առջև ներկայումս ծառացած խնդիրներին:

Կարևորվեցին հայոց հաղթանակած բանակի դերը պետականաշինության գործում, ինչպես նաև առանձնակի քննարկվեց Սահմանադրության ընդունման գործընթացը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3295 | 0 | 0
Facebook