Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ակադեմիայի ռեկտորը Վաշինգտոնում մասնակցել է սնանկության հարցերի կարգավորման շուրջ խորհրդակցությունների

18:30, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Ակադեմիայի ռեկտորը Վաշինգտոնում մասնակցել է սնանկության հարցերի կարգավորման շուրջ խորհրդակցությունների

ԱՄՆ պետական դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) հրավերով սեպտեմբերի 19-23-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Վաշինգտոնում մասնակցել է «Սնանկության հարցերի կարգավորման շուրջ» խորհրդակցությունների:

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են եղել սնանկության գործեր քննող դատավորներ՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը:

Պատվիրակության անդամները Միացյալ Նահանգների իրենց գործընկերների հետ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի սնանկության գործերով դատարանում մասնակցել են դատական լսումների, ծանոթացել գործերի վարման էլեկտրոնային գործընթացին, այնուհետև «Փիլսբըրի և Վինթրոփ» իրավախորհրդատվական ընկերությունում քննարկում ծավալել սնանկության վեճերի և դրանց լուծման եղանակների մասին: Ներկայացվել է սնանկության վերաբերյալ ԱՄՆ օրենսդրության ընդհանուր նկարագիրը քննարկվել են մի շարք այլ հարցեր:

Մեր երկրի պատվիրակությունն իր հերթին գործընկերներին է ներկայացրել սնանկության հարցերի կարգավորման վերաբերյալ հայաստանյան փորձը, օրենսդրության բարեփոխումները, Հայաստանում ոլորտի կարգավորման առավել արդյունավետ համակարգ ստեղծելու ուղիները:

Այցի շրջանակում ԱՄՆ-Հայաստան խորհրդակցությունների մասնակիցները հանդիպում են ունեցել նաև ԱՄՆ կառավարիչների գործակալության ղեկավար կազմի հետ, քննարկվել են սնանկության գործընթացում նրանց դերին ու նշանակությանն առնչվող մի շարք հարցեր:

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու հնարավոր ուղղությունները:

Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2351 | 0 | 0
Facebook