Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
16:25, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ

Արա Ներսիսյանը՝ (Հայաստանից), Լիլիթ Սիմոնյանը, իրա հոր՝ Կարեն Սիմոնյանի (Ֆրանսիայից) պատեհ - անպատեհ առիթով չեն ալարում նշել, որ հայ ժողովուրդը խաժամուժա:
    
     Կես - ճշմարտությունն են ասում:

Ինչո՞վ են իրանք առավել իրանց քաղաքական մտածողության առումով: Իրա՛նք էլ են ժողովուրդ էղել ու շուրջ 25 տարի առաջ պայքարել են խորհրդային իշխանության դեմ, կամեցել են ԽՍՀՄ փլուզումը, իսկ հետո՝ քվեարկել են անկախության համար: Ովքե՞ր էին իրանց առաջնորդում բուն անկախության պրոցեսում.. Իրանք՝ որպես էն ժամանակվա ժողովուրդ, իրանց .առաջնորդող մտավորական - լիդեռներից ավելի շա՞տ էին հասկանում քաղաքականությունից... Թե՞ էն ժամանակ իրանք էլ են գտնվել ամբիոնին ու իրա՛նց բարբաջանքներինա ծափ տվել ամբոխը:
    

Մեր դեպքում արդյունքը օրինաչափ էր: Խաժամուժի մեջ ծնված ու նրա առաջնորդ կարգված թեկուզ մտավորական, թեկուզ՝ լիդեր, բայց խաժամուժ էր: Միակողմանի ժողովրդին էդ տեսակ մեղադրանք ներկայացնելը սրիկայությունա, քանի որ լուսնից իջած մարդիկ չկան ու բոլորը արտադրվում են հենց նույն ժողովրդի մեջից: Եթե ժողովուրդը խաժամուժ էր, այսինքն չէր հասկանում, բավականին հասունացած չէր մեծ գործեր ձեռնարկելու համար, ուրեմն նման ժողովրդից չէր կարա ոչ խաժամուժ ու ավելի լավ լիդեր, մտավորական արտադրվեր: Կարար արտադրվեր մեծամասամբ վատ տեսակ՝ աֆերիստ մտավորականության խավ, որ ներկա օրով ամբողջ վատ վիճակի ու անհաջողությունների պատասխանատվությունը քցի մեծամասնության՝ ժողովրդի վրա՝ անվանելով նրան խաժամուժ: Կարելիյա համոզված ըլնել, որ Էս տեսակ կեղծ մտավորականությունը հաջողությունների պարագայում մատնացույց կաներ մենակ իրան՝ տեղնուտեղը մոռանալով ժողովրդի մասին:

Վերոնշյալ անձանց համար մեծատառերով ԺՈՂՈՎՈՒՐԴ համարվելու չափանիշը արևմտական ըլնելու մեջա: Սա շատ տարօրինակ, անհիմն ու անհաջող չափանիշա, որ վերցվելա նրանց կողմից:

Եթե հնարավորա քցել խաժամուժ մեծամասնությանը, ուրեմն հնարավորա քցել նաև նրանից դուրս էկած ոչ պակաս խաժամուժ ու կեղծ մտավորականությանը: Ու իրանք բոլորը, արդյունքները վկա՝ քցված են: Բայց իրանք վախենում են կիսեն էսօրվա վատ արդյունքների համար իրանց պատասխանատվության չափը, քանի որ ժողովրդի հասցեյին տրված պիտակավորումներից իրանց էլ բաժին կհասնի. անհարմար բանա կստացվի, ձեռ չի տալի:

Խաժամուժից դուրս գալու ու մեծատառերով ԺՈՂՈՎՈՒՐԴ համարվելու համար ուրիշ չափանիշա պետք: Էդ նվազագույն խիզախություննա, որ պետք դրսևորի իսկական մտավորականությունը, մի կողմ դնի անսխալականության բարդույթը, անհարգի դեմագոգիան ու խոստովանի սեփական սխալները՝ ընդհուպ քցված ըլնելու փաստը: Ու էդ տեսակ ՝՝խղճով՝՝ արևմտականները մի գլուխ կխոսան արխիվները բացելու, անկեղծանալու ու ինքնամաքրվելու մասին:

Եթե ուզում են խաժամուժ կոչվելու կարգավիճակից դուրս գան, ուրեմն պարտավոր են ընդունել ճշմարիտ խոսքը, իրականությունը, ձախողումները, խելքի բացակայությունը ու ի վերջո՝ ԴՈՒՔ - ասելուց անցնեն՝ ՄԵՆՔ - ին:
    
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     27.09.2016

Աղբյուրը` Մամուլ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3544 | 0 | 0
Facebook