Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ակադեմիայի ներկայացուցիչը՝ Ղազախստանում անցկացված միջտարածաշրջանային աշխատանքային սեմինարին

10:57, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Ակադեմիայի ներկայացուցիչը՝ Ղազախստանում անցկացված միջտարածաշրջանային աշխատանքային սեմինարին

Սեպտեմբերի 20-ից 22-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչը, Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից կազմակերպված միջտարածաշրջանային աշխատանքային սեմինարին, որը կրում էր «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վերհանումն ու դրանցով քննություն կատարելը» խորագիրը:

Սեմինարը նախատեսված էր իրավապահ մարմինների աշխատակիցների և դատախազների համար, որին մասնակցում էին պատվիրակություններ Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետություններից, ինպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից, Պակիստանից և Աֆղանստանից:

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված էին Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական վարչության մասնագետ, դասընթացավար Տիգրան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հայկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Վահագն Հարությունյանը, ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ավետիսյանը:

Աշխատանքային սեմինարը վարում էին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից հրավիրված փորձագետները, որոնք Նիդերլանդների, Բելգիայի, Նորվեգիայի և Ռուսաստանի Դաշնության տվյալ բնագավառում մեծ փորձառություն ունեցող մասնագետներ են:

Արդարադատության ակադեմիան ներկայացնող Տիգրան Պողոսյանը սեմինարի մասնակից երկրների ներկայացուցիչներին է ներկայացրել կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում Ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսերը և դրանց բովանդակությունը: Ուշադրության է արժանացել հենց Տ. Պողոսյանի կողմից մշակված «Կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդի հարցերը» թեմայով առարկայական ծրագրի ներկայացումը, որն արդեն 2-րդ տարին է՝ դասավանդվում է Ակադեմիայում: Վերոնշյալ առարկայական ծրագիրն իր մեջ ներառում է այդ ոլորտում ներպետական և միջազգային իրավական կարգավորման և պրակտիկայի արդի խնդիրները, կիբերհանագործությունների կատարման եղանակներն ու դրանց դեմ տարվող պայքարը, ինչպես նաև միջազգային համագործակցության առանձնահատկությունները:

Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2073 | 0 | 0
Facebook