Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի կոտրատվեք եթերում, միևնույնն է, դրանով չեք քողարկի ձեր տգիտությունը…. Աստղիկ Աբրահամյան

Արթուր
Հեղինակ`
Արթուր
21:16, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
Մի կոտրատվեք եթերում, միևնույնն է, դրանով չեք քողարկի ձեր տգիտությունը…. Աստղիկ Աբրահամյան
     Խնդրանք հայ վայ- հաղորդավարներին՝ մի´ հրավիրեք հարցազրույցի այնպիսի հյուրերի, ում ներկայությունն ավելի կընդգծի ձեր դատարկությունն ու խեղճությունը: Աշխարհի բեմերն իրենց ստեղծագործություններով ցնցած երգահանների արարումները մի´ որակեք որպես ոտանավոր, մի´ վիրավորեք նրանց արվեստը երկրպագողներին, մի հասարակացրեք նրանց ձեր էժանագին հարցերով, մի´ պատժեք միայն այն բանի համար, որ համաձայնել են հյուրընկալվել ձեզ...Մի սեթևեթեք ու կոտրատվեք եթերում, միևնույնն է, դրանով չեք քողարկի ձեր տգիտությունը… Եթե, այնուամենայնիվ, որոշել եք անել դա, ծրագրի վերջում գոնե նշեք, որ որևէ կապ չունեք լրագրության հետ: Մի վիրավորեք մեզ՝ լրագրողներիս:
     Սա, իհարկե, չի վերաբերում նրանց, ովքեր հարգում են իրենց խոսքը և իրենց իսկ ներկայությունը եթերում՝ անկախ մասնագիտությունից...
     Այսուհանդերձ, պահպանելով մասնագիտական էթիկայի կանոնները, չեմ նշում հիշյալ վարողի անունը, միայն խնդրում եմ' ՄԻ´ ՎԱՐԵՔ մեր եթերը...
     Աղբյուրը՝ Աստղիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3973 | 0 | 0
Facebook