Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի դեպքում Գլենդելի հայությունը պատրաստ է Կապանում ներդրումներ իրականացնել

Armen
Հեղինակ`
Armen
17:49, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
Ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի դեպքում Գլենդելի հայությունը պատրաստ է Կապանում ներդրումներ իրականացնել
     Գլենդելից Harout Bogaryan-ը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
    
     Գլենդելն ու Կապանը լինելով քույր քաղաքներ, Գլենդելի հայությունը Կապանի ՏԻՄ ընտրություններում պաշտպանում է Արթուր Մարտիրոսյանի թեկնածությունը: Մարդ, ով իր ապրած տարիների մեծ մասն անմնացորդ նվիրեց հայրենիքի ազատագրմանն ու նրա սահմանների պաշտպանությանը, երբեք չառաջնորդվեց անձնական
     շահով: Կյանքի մարտահրավերներից չնահանջեց և այսօր իր պատրաստակամությունն է հայտնում ծառայելու նաև հարազատ քաղաքին: Արթուր Մարտիրոսյանի հաղթանակի դեպքում Գլենդելի հայ համայնքի մի շարք գործարարներ պատրաստ են լուրջ ներդրումային ծրագրերով հանդես գալ քույր՝ Կապան քաղաքում՝ համոզված լինելով, որ նրա ղեկավարման տարիներին քաղաքում կստեղծվեն վստահության մթնոլորտ, բարենպաստ պայմաններ ու փոխշահավետ գործարար միջավայր: Գլենդելի հայությունը լիահույս է, որ այս ընտրությունները շրջադարձային են լինելու Կապանի համար, որից առաջին հերթին շահելու է քաղաքը՝ նոր ռիթմ ու նոր հնարավորություններ ընձեռելով իր բնակիչներին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5677 | 0 | 0
Facebook