Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եթե մեր ղեկավարները սիրեին այս հողը Ալիկի պես, ապա ոչ մի խնդիր չէինք ունենա». Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Ա. Առաքելյանի ծննդյան օրն է

Միքայել
Հեղինակ`
Միքայել
12:10, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
«Եթե մեր ղեկավարները սիրեին այս հողը Ալիկի պես, ապա ոչ մի խնդիր չէինք ունենա». Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Ա. Առաքելյանի ծննդյան օրն է
    
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն էր: Ալիկի հարազատները, բարեկամներն ու ընկերներն այցելեցին նախ Ալեքսանի հայրական տուն, այնուհետ Շիրակ գերազմանատան պանթեոն, ուր հանգչում է ապրիլյան պատերազմի հերոս Ալեքսան Առաքելյանն՝ իր մարտական ընկերների կողքին:

    
Ալիկի ծննդյան օրվա առիթով Գյումրիում էին նաեւ Ղարաբաղի ազատամարտիկների միության անդամները, ովքեր իրենց հուշամեդալը նվիրեցին Ալեքսան Առաքելյանին: Հայրենիքին մատուցած ծառայության համար Ալեքսան Առաքելյանին հետմահու պարգեւատրեցին նաեւ «Ղարաբաղի ազատամարտիկների միության» անդամները: Հուշամեդալը հանձնեցին գերազմանատանը՝ Ալեքսանի որդուն՝ 2-ամյա Հովհաննեսին:

    
Ալեքսանի կինը՝ Մերին, անմիջապես հուշամեդալը խփեց փոքրիկ Հովաննեսի կրծքին:

    
«Եթե բոլոր մարդիկ, բոլոր պաշտոնյաները, այս երկրի ղեկավարները սիրեին այս հողը եւ ապրեին այնպես, ինչպես Ալիկն ապրեց իր 33 տարին, ապա մեր երկիրը ոչ մի խնդիր չէր ունենա, մենք իսկապես կունենայինք մեր երազած Հայաստանը», -ասաց Մերին:

    
Նկատենք, որ ապրիլյան պատերազմի մասնակից հերոս տղաների գերազմանները մինչեւ հիմա կառուցված չեն: Օրերս զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել հենց գերազմանատանը, որը նկարահանել էր նաեւ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը:
Նրանք հրաժարվեցին պետական հոգածությունից եւ խոստացան գերազմանները սարքել սեփական ուժերով:

    
Այսօր սակայն նկատելի էր, որ ապրիլյան հերոսների պանթեոնում ինչ-ինչ աշխատանքներ սկսել էին իրականացնել: Հավանաբար պատրաստվում են բետոնալցման աշխատանքներին:

    
Ալեքսանի հայրը՝ Գեւորգ Առաքելյանը, ներկա չէր այսօրվա հիշատակի միջոցառումներին: Նա Արցախում էր՝ Ջեբրայիլում, ուր զոհվեց որդին: Այսօր Գեւորգ Առաքելյանի նախաձեռնությամբ Ջեբրայիլի զորամասում կտեղադրվի Ալիկին նվիրված խաչքար-հուշարձան:

    
«Ալիկս ինքն էր ուզում խաչ տեղադրել Ջեբրայիլում, որ պաշտպան լինի իրեն ու ընկերներին: Ինքը չհասցրեց: Հիմա Ալիկի հայրը կտեղադրի այդ խաչքարը՝ Ալիկի նկարով», -փոխանցեց Ալեքսան Առաքելյանի մայրը՝ Աստղիկ Առաքելյանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3305 | 0 | 0
Facebook