Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անհապաղ դադարեցնել «Ամենակարող երգիչը» նախագծի ցուցադրումը․

Միքայել
Հեղինակ`
Միքայել
11:59, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
Անհապաղ դադարեցնել «Ամենակարող երգիչը» նախագծի ցուցադրումը․
    
Ֆեյսբուքահայության քննադատության ալիքը այս անգամ բարձրացավ այն բանից հետո, երբ Հ1-ի եթերում հայտնվեց նոր՝ «Ամենակարող երգիչը» նախագծի անոնսը։ 6․8-ը խրախուսող հաղորդաշար-մրցույթի քննադատությանը միացան մշակութային մի քանի գործիչներ, այդ թվում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, ով կոչ էր արել պայքարել դրա դեմ։

    
Եվ, ահա, «Անհապաղ դադարեցնել «Ամենակարող երգիչը» նախագծի ցուցադրումը» կոչով ստորագրահավաք է սկսվել change.org կայքում՝ ուղղված Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, ՀՌԱՀ -ին և բոլոր մտահոգ հայերին։ Ստորագրահավաքի տակ մակագրված է․ «Սիրելի հայրենակիցներ, այն, որ ռաբիս երաժշտությունը բոլորս էլ լսում ենք հարսանիքների կամ քեֆ - ուրախությունների ժամանակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն այդ բոլորովին չի նշանակում, որ պետք է բերենք ու ներկայացնենք իբրև մշակութային ճյուղ: Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է իր լսարանի համար պատրաստել և հրամցնել մշակութային բարձր արժեք ներկայացնող հաղորդումներ, քանզի նրա գործունեության հիմնական նպատակը կայանում է հասարակությանը կրթելու և զարգացնելու առաքելության մեջ, իսկ նման նախագծերը ուղղակի կործանարար ազդեցություն կարող են ունենալ նույն այդ արժեքների համար:

    
Եթե այլ հեռուստաընկերություններ, որոնց եթերները նույնպես լցված են աղբով, քիչ թե շատ անկախ են ու ենթակա չեն ժողովրդի պահանջի իրագործմանը, ապա Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հաշվի նստել իր լսարանի պահանջի հետ, քանի որ այն ֆինանսավորվում է պետական բյուջեից: Այլ կերպ ասած, նրանք օգտագործելով և վատնելով մեր գումարները, մեզ են ներկայացնում իրենց ճաշակին համապատասխան, հաղորդում: Հանրային հեռուստաընկերությունը պետք ու իրավունք չունի ընկնել ռեյթինգի հետևից, քանզի այն ֆինանսավորվում է բացառապես Հայաստանի հանրապետության բնակչության միջոցներով:

    
Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ վերը նշված նախագիծը իսկական սպանդ է հայ մշակույթի հանդեպ, պահանջում ենք անհապաղ դադարեցնել այդ հաղորդման ցուցադրումը, քանի որ մենք ունենք դրա իրավունքը» ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4468 | 0 | 0
Facebook