Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սննդառությանն առնչվող առասպելներ, կարծրատիպեր ու մոլորություններ (նախորդ հոդվածի շարունակությունը)

22:28, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2016 թ.
Սննդառությանն առնչվող առասպելներ, կարծրատիպեր ու մոլորություններ (նախորդ հոդվածի շարունակությունը)

Տարածված պնդումներ, որոնք ճիշտ չեն
    
     8.Բոլոր տեսակի թխվածքներն ու քաղցրեղենը հաստատապես գիրացնում են:

Առկա են բազմաթիվ հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ եթե սննդում ճարպը շատ քիչ է, ապա մարդը որքան էլ խմորեղեն ու քաղցրեղեն ուտի, առնվազն չի գիրանա: Արդի սննդակարգաբանությունում ածխաջրերի ոչ ճարպածին լինելու մասին սկզբունքային միակարծություն է առկա: Բարձ ածխաջրային, բայց ցածր ճարպային սննդակարգերի օգնությամբ կարելի է հաջողությամբ պահպանել քաշն ու չգիրանալ:

9.Պաքսիմատն ավելի արագ է գիրացնում, քան հացը:

Նման պնդումը չի համապատասխանում իրականությանը: Պաքսիմատներն ավելի կալորիական են, դրանցում ճարպն ավելի շատ է, քան հացի մեջ: 50 գրամ պաքսիմատը տալիս է 200 կիլոկալորիա, իսկ 50 գրամ հացը՝ 125 կկալ:

10. Կանաչ թեյը նիհարեցնում է:

Ճիշտ չէ, բայց թեյը (նաև գինին, մրգերն ու բանջարեղենը) մեծ քանակությամբ բազմաֆենոլներ են պարունակում, իսկ դրանք չեզոքացնում են անոթների համար խիստ վտանգավոր խոլեստերինը:

11.Բուսական յուղը չի գիրացնում:

Կենցաղում օգտագործվող բուսական յուղերըը 97-98 տոկոս ճարպ են պարունակում: Դրանք խիստ ճարպածին մթերքներ են, թեպետ պետք է նշել, որ բուսական յուղերը, ի տարբերություն կենդանական ճարպերի, չեն արագացնում աթերոսկլերողի խորացումը:

12. Ցանկացած ձուկ նիհարելուն նպաստում է:

Այդպես չէ: Ձուկը մսից ոչ պակաս քանակության ճարպ է պարունակում: Օրինակ՝ 100 գրամ սկումբրիան կամ լոսոսը 12 գրամ ճարպ են պարունակում, իսկ 100 գրամ տավարի միսը՝ ընդամենը 3 գրամ:

13. Խնձորի քացախը նպաստում է նիհարելուն:
     Առողջապահության խնդիրներին անդրադարձող հանրամատչել հրապարակումներում հաճախ է ասվում, թե եթե ճաշին կամ ընթրիքին մեկ բաժակ ջրին երկու գդալ քացախ խառնեք ու խմեք, ապա կնիհարեք, որովհետև քացախաթթուն ախորժակը փակում է ու այրում ճարպերը: Պետք է ասել, որ գիտականորեն ապացուցված չէ ճարպերի այրման ու քացախ խմելու միջև կապը, բայց հայտնի է, որ քացախախառն ջուրը մի շարք հակացուցուցումներ է պարունակում (կարող են սրվել ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունները, այդպիսի լուծույթը հակացուցված է ուժեղ արտազատում ունեցող անձանց): Առանց առողջությանը վնասելու դուք կարող եք նիհարել ավանդական եղանակով (նվազեցրեք սննդի քանակությունը և մեծացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը):

14. Սպիտակ հացը մյուս հացերից ավելի կալորիական է:

Ճիշտ չէ: 100 գրամ սպիտակ հացը մարդու օրգանիզմին նույնքան կալորիա է տալիս, որքան մյուս տեսակի հացերը: Պարզապես, մղեղահացում բջջանքը շատ է, որն օժանդակում է մարսողությանը:

15. Ձուկը ճարպ կամ խոլեստերին չի պարունակում:

Թեպետ ցանկացած ձուկ որոշ քանակության ճարպ ու խոլեստերին է պարունակում, բայց ձկների մեծ մասը հագեցած ճարպ ու խոլեստերին ավելի քիչ է պարունակում, քան տավարի, խոզի և հնդկահավի միսը: Ձուկը սպիտակուցի լավ աղբյուր է: Մեծ քանակությամբ ճարպ պարունակող ձկներում առատ են օմեգա-3 ճարպաթթուները, որոնք կարող են նվազեցնել սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Խորոված ձուկը կարող է դառնալ ձեր առողջ սննդակարգի բաղադրիչը:

16. Շիլան գիրացնում է:

Ձավարեղենը, հիրավի, ածխաջրերի աղբյուր է, բայց նա, ով ավելի շատ ածխաջրեր պարունակող սնունդ է ուտում, քան՝ ճարպային, ավելի հեշտ է «քաշ գցում» ու ավելի դանդաղ է քաշ ավելացնում: Հետաքրքիր երևույթ է նկատվել. եթե սննդում ճարպերի քանակն ավելացնելու դեպքում մարմնի զանգվածն աճում է, ապա ածխաջրային սննդի ավելացման դեպքում մարմնի զանգվածը նվազում է:

17. Տավարի, խոզի, հավի, ձկան միսը վնասակար են առողջությանը և խոչընդոտում են քաշի նվազմանը:

Թվարկածները որոշ քանակության հագեցած ճարպ ու խոլեստերին են պարունակում, բայց դրանք պարունակում են նաև առողջությանն օգտակար այնպիսի նյութեր, ինչպիսիք են սպիտակուցը, երկաթը և ցինկը: Նկատելի ճարպ չպարունակող մսի քիչ քանակությունը (60-90 գրամ) նույնիսկ անհրաժեշտ է:

18. Ախորժակը փակելու համար կարելի է խնձոր կամ նարինջ ուտել:

Ճիշտ չէ: Պարզվել է, որ խնձորն ու մյուս բոլոր մրգերը ոչ թե փակում, այլ բացում են ախորժակը:

19. Միրգն ու քաղցրեղենը պետք է միայն ճաշից հետո ուտել:

Մրգային աղանդերը լիքը որովայնում կարող է երկար մնալ և այդ ընթացքում կորցնել իր կարևոր հատկությունները: Կուշտ փորին կերած մրգերը հաճախ որովայնային ցավեր են հարուցում ու գազեր են գոյացնում: Այդ իսկ պատճառով մրգերն օրգանիզմին ավելի մեծ ծառայություն են մատուցում սնունդ ընդունելու միջակայքում: Նույնը վերաբերում է քաղցրեղենին:

20. Ուտելուց հետո մաստակ ծամելն օգտակար է:

Մաստակը, հիրավի, թարմացնում է շնչառությունը, բայց այն չի կարելի բերանի խոռոչի հիգիենայի միջոց համարել: Գիտականորեն ապացուցվել է, որ ատամների վրա բարերար ներգործություն են ունենում միայն ֆտորիդներ պարունակող մաստակները: Շաքար պարունակող մաստակներից պետք է հրաժարվել, որովհետև ատամի արծնը քայքայելու ունակությամբ» այն հավասարազոր է կոնֆետին: Իսկ ինչ վերաբերում է ոսկրափուտից պաշտպանելու դրա ունակությանը, ապա պետք է հստակ իմանալ մաստակը ծամելու ճիշտ եղանակն ու տևողությունը: Մաստակ կարելի է ծամել օրվա ընթացքում ընդամենը երեք անգամ՝ երեքական րոպե տևողությամբ: Նկատի առեք, որ նշված ժամանակամիջոցից ավելի ծամելու դեպքում ստամոքսը հավելյալ հյութ է արտադրում, և քանի որ օրգանիզմը սնունդ չի ստանում, ապա կարող է վնասվել ստամոքսի լորձաթաղանթը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7134 | 0 | 0
Facebook