Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կույր շվիահարը մեր օգնության կարիքն ունի

Օգնենք
Մամուլի խոսնակ`
Օգնենք
15:05, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
Կույր շվիահարը մեր օգնության կարիքն ունի

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան

Հեռ.՝ +37495 14-20-24


    

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


    

Արցախցի կույր շվիահարը օգնության կարիք ունի /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Արցախցի շվիահար Հակոբ Բաբայանը ծնվել է 1989 թվականին ԼՂՀ Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղում: Մանուկ հասակում, 1995 թվականին հորեղբոր տղաների հետ խաղալիս գտնում են կոտորակային ռումբ, իրենց թվում է թե գնդակ է, ձեռքներին պայթում է, հորեղբոր որդիները մահանում են, իսկ Հակոբը մասամբ կորցնում է տեսողությունը: Երկու տարի հետո կորցնում է գրեթե ամբողջովին, և նրան տեղափոխում են Երևան, որտեղ էլ շարունակում է դպրոց գնալ՝ կույրերի համար նախատեսված դպրոցում, ստանում է նաև երաժշտական կրթություն: Շատ հետաքրքրված է լինում ազգային նվագարաններով, հատկապես նրան գերում է շվին: 2007 թվականի աշխարհում հայտնի ակնոցաբան Ալեն Միկլիի հրավերով մեկնում է համերգային ծրագրով Փարիզ: 2010 թվականին ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շվիի բաժին, պրոֆեսոր Սամվել Երկնափեշյանի դասարան: Մասնակցել է բազմաթիվ փառատոնների և համերգային ծրագրերի, գերված է Կոմիտասի ստեղծագործություններով: Աշխատում է Ասկերանի արվեստի դպրոցում: Հակոբը խնդրանքով դիմում է աշխարհի ողջ հայությանը՝ տեսնելու հնարավորությունը վերականգնելու հարցում իրեն օգնելու խնդրանքով: Այստեղի հետազոտման բժշկական թղթերն ուղարկել է Գերմանիայի մասնագիտական կլինիկա, որտեղից և ստացել է հրավեր բուժման ակնկալիքով: Կուրսն արժե 20 000 եվրո: Արդշինինվեստբանկում Հակոբ Բաբայանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

2478300238720000 ՀՀ դրամ;

2478300238720020 ԵՎՐՈ;

2478300238720010 ԱՄՆ, դոլար;

2478300238720030 ՌԴ ռուբլի;

SWIFT: ASHBAM22
     Ասկերանի շրջան գյուղ Խանաբադ;

Հակոբ Բաբայաբի հեռախոսահամարներն են՝ +374 97 36 39 83, +374 55 67 39 83:
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2251 | 0 | 0
Facebook