Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տարոն Մարգարյան. «Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով»

Maria Baraghamyan
Հեղինակ`
Maria Baraghamyan
12:46, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
Տարոն Մարգարյան. «Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով»
     Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է.
    
     «Ինչպես տեղյակ եք դեռ այս տարվա մայիսին վերանայեցինք Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ համապատասխան աջակցություն ցուցաբերեցինք ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին:

Եվ դեռ այն ժամանակ նշել էի, որ այդ վերանայումը հիմնականում իրականացվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցներից:

Այս ամենը հաշվի առնելով՝ այսօր խորհրդակցություն էի հրավիրել, որտեղ քննարկում էինք Երևանի օրվան նվիրված միջոցառումների ձևաչափն այս տարվա համար։
     Ըստ այդմ, Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, նաև ծրագրում չենք ներառի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը:

Փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների, վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, կտրամադրվեն արժեքավոր և կենսական կարևորության անակնկալ նվերներ, ինչպես նաև սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցի ծրագիրը: »

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3785 | 0 | 0
Facebook