Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հերթական միջոցառումը՝ սահմանամերձ Վազաշենում

Արթուր
Հեղինակ`
Արթուր
00:44, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
Հերթական միջոցառումը՝ սահմանամերձ Վազաշենում
     Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս ամիս եղանք Իջևանի զորամասում և Վազաշեն գյուղում: Իջևանի զորամասում տեղի ունեցավ Քրիստափոր Իվանյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, այնուհետև Արթուր Պողոսյանը ներկայացրեց գեներալ – լեյտենանտի մասին ուշագրավ մի շարք պատմություններ: Մեզ հետ իր ուրախ տրամադրությունն էր բերել նաև «Լեռնապար» երգի-պարի խումբը՝ Մանուշակ Ստեփանյանի գլխավորությամբ: Խմբի ջանքերով զինվորները սովորեցին հայկական մի քանի պար: Այնուհետև զինվորներին հյուրասիրեցինք հարգելի Լենա Մուրադյանի կողմից պատրաստած քաղցրավենիքը և ուղևորվեցինք դեպի Վազաշեն, ուր երեխաները սպասում էին մեզ: Վազաշենում նույնպես օրը լցվեց հայկական երգ ու պարով և փոքրիկներին
     սովորեցրինք մի քանի ազգային պար: Այսքանը չէր մեր ծրագիրը, քանի որ մեզ հետ էր մեր մշտական աջակից, սրտացավ անձանցից մեկը` Անուշ Գևորգյանը, ով այս անգամ եկել էր մեկ այլ առաքելությամբ. գյուղմթերքից (ճարպեր, բույսեր և այլն) երեխաներին սովորեցրեց պատրաստել բնական, էկոլոգիապես մաքուր օճառ: Ուսուցումը պիտանի էր նաև մեզ համար, քանի որ երբեմն մենք գնահատում ենք մեր շրջապատի քիմիան՝ չկարևորելով առողջ ապրելակերպը: Շնորհակալություն բոլոր աջակիցներին և մեր զինվորներին:
     ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՄ
     Աղբյուրը՝ armborder.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3658 | 0 | 0
Facebook