Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուղիղ 25 տարի առաջ՝ հենց այս օրերին, անկախության հանրաքվեի անցկացումով հիմք դրվեց Հայաստանի 3-րդ հանրապետության ձեւավորմանը:

21:49, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2016 թ.
Ուղիղ 25 տարի առաջ՝ հենց այս օրերին, անկախության հանրաքվեի անցկացումով հիմք դրվեց Հայաստանի 3-րդ հանրապետության ձեւավորմանը:

Ուղիղ 25 տարի առաջ՝ հենց այս օրերին, անկախության հանրաքվեի անցկացումով հիմք դրվեց Հայաստանի 3-րդ հանրապետության ձևւավորմանը: Քվեարկությանը մասնակող ընտրողների 95.5 տոկոսն «այո» ասաց անկախությանը: Պատմաքաղաքական իրողություն, որը բեկում մտցրեց մեր ժողովրդի պատմության մեջ:

Անկախությունը անգին է. թերեւս յուրաքանչյուր հայ՝ անկախ քաղաքական հայացքներից ու դիրքորոշումից, կուսակցական պատկանելությունից, մասնագիտական կողմնորոշումից` այս կարծիքի հետ համաձայն է: Մեր ժողովուրդն անկախության համար դարեր շարունակ համառ պայքար է մղել եւ արյուն թափել:

Անկախությունն առանց ազատության հնարավոր չէ պատկերացնել, ընդ որում՝ ազատությունը վերաբերում է ոչ միայն երկրին, այլ նաեւ յուրաքանչյուր քաղաքացուն: Այսինքն, նախ մարդն ինքը պետք է ազատ լինի, որպեսզի ձգտի հասնել իր հայրենիքի ազատությանը:
     Ամեն դեպքում, լիակատար անկախության հասնելու համար, այն անկախությանը, որը փափագել են մեր նախնիները, որի համար անձնազոհ պայքարել են եւ իրենց կյանքը զոհել՝ առանց վարանելու, յուրաքանչյուր հայ պետք է պայքարի, գնահատի այն, ինչ արդեն կա: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հայրենասեր լինի, եւ հայրենասիրությունն ուղղակի խոսք չէ, ամեն հայ պետք է սիրի իր գյուղը, քաղաքը, այն վայրը, որտեղ ծնվել է, որ սիրի նաեւ իր հայրենիքը:
     Հայրենասիրությունը ենթադրում է նաեւ ամուր կապ անցյալի, Հայ Առաքելական եկեղեցու եւ մայրենի լեզվի հետ: Եթե դրանք հայը յուրացրել է, դարձրել է իր ներքին էությունը, ուրեմն նա հայրենասեր է եւ հանուն իր երկրի անկախության, ազատության՝ պատրաստ կլինի ամեն ինչի:

Սեպտեմբեր 21-ին, ամեն տարի, ահա՛ 25 տարի ի վեր, Հայաստանի Անկախության հանրաքվեի տարեդարձը, ազգային արժանապատվության և հպարտության խորագույն ապրումներ վերանորոգող իր խորհուրդով և արժեքով է համակում հայ մարդու միտքն ու սիրտը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4049 | 0 | 0
Facebook