Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

25 ՀՀ անկախություն եռագույն հպարտություն

Վանաձորի 11 ավագ դպրոց
Մամուլի խոսնակ`
Վանաձորի 11 ավագ դպրոց
10:14, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2016 թ.
25 ՀՀ անկախություն եռագույն հպարտություն

Սեպտեմբերի 19-ին ՀՀ անկախության 25- ամյա տարեդարձին ընդառաջ Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի VIIIա դասարանի աշակերտները, դասղեկ Լ.Թադևոսյանի ղեկավարությամբ, այցելեցին Երևան` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև եղան Ցեղասպանության թանգարանում, ուսումնասիրեցին այնտեղ տեղ գտած հետաքրքիր փաստերն ու տեղեկությունները, ծանոթացան ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի նշանավոր մարդկանց կատարած նվիրական աշխատանքին, ովքեր օգնության ձեռք էին մեկնել Եղեռնից մազապուրծ փրկված հայերին:

Աշակերտները մեծ հուզմունքով և ոգևորությամբ էին լսում այն տեղեկությունները, որ հաղորդում էր էքսկուրսավարը և խոստացան, որ կյանքում ուր էլ որ լինեն և ինչ էլ որ դառնան, բարձր կպահեն Հայաստանի և հայ մարդու պատիվը:


    
Աղբյուրը` vanadzor11
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2497 | 0 | 0
Facebook