Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց նամակ Վարչապետին

Vardan
Հեղինակ`
Vardan
18:29, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2016 թ.
Բաց նամակ Վարչապետին
     Հարգելի պարոն Կարապետյան Դուք Հանրապետության Վարչապետ եք նշանակվել երկրի համար շատ ծանր ժամանակաշրջանում և դատելով թե Ձեր, թե Հանրապետության Նախագահի ելույթներից ջանալու եք գործադրել ամեն միջոց փոքրինչ թեթևացնելու ժողովրդի սոցիալական ծանր վիճակը: Որպես ժողովրդիս մի մասնիկ ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ այդ վիճակի առաջացման հիմնական բեռն ընկնում է մարդկանց վարկային պարտավորությունների վրա, որոնք առաջացել են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող բարձր տոկոսադրույքների պատճառով: Անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ խոսակցություններ են գնում, որ հանրապետությունում նախապատրաստվում է աննախադեպ համաներում իրականացնել քրեական նույնիսկ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ: Հարգելով բոլոր անձանց իրավունքները այնուամենայնիվ համոզված եմ, որ վարկերի բեռի տակ կքված Հայաստանի Հանրապետության օրինապահ քաղաքացին, ով հանցավոր ճանապարհով գումար վաստակելու փոխարեն ընտանիքը պահելու համար վարկ է վերցրել, նույնպես արժանի է իր վրա զգալու համաներման թեկուզ այլ տեսակի, որը պայմանականորեն կարելի է կոչել «» տարածման հաճելի զգացողությունը: Պարոն Կարապետյան հասկանալով հանդերձ, որ բանկային համակարգը գործում է կառավարությունից անկախ համենայնդեպս խնդրում եմ սույն դիմումը կենտրոնական բանկի նախագահի հետ դարձնել քննարկման առարկա և հնարավորինս միջոցներ ձեռնարկել այս կերպ ևս մեղմելու ժողովրդի ամենածանր բեռը: Կանխավ Շնորհակալություն Վարդան Մկրտչյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6628 | 0 | 0
Facebook