Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դասղեկի ժամ՝ նվիրված Անկախության 25-ամյակին

12:28, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2016 թ.
Դասղեկի ժամ՝ նվիրված Անկախության 25-ամյակին

9-րդ դասարանի դասղեկ Ռիտա Բադոյանի անցկացրած այսօրվա դասղեկական ժամը իր ձևաչափով տարբերվում էր նախորդներից: Դասղեկի ժամը նվիրված էր Անկախության 25-ամյակին: Դասղեկը աշակերտների հետ ընտրել էր կարգախոս՝ երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ Անկախության գաղտնիքը՝ խիզախության: Ներկայացվեց Հայոց բանակի անցած ճանապարհը՝ համեմված հայրենասիրական երգերով: Դասին ներկա էին նաև ազատամարտիկներ, ովքեր իրենց անցած հերոսական ճանապարհի մասին հետաքրքիր տեղեկություններ հաղորդեցին ունկնդիրներին: Դասը նպատակային էր, բոլոր ներկաները բարձր տրամադրությամբ դուրս եկան դասից այն համոզմունքով, որ առանց Անկախության ոչ ոք իրականում անուն չունի…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4621 | 0 | 0
Facebook