Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օգնենք Լիլիթին` հասնելու իր երազանքին

Օգնենք
Մամուլի խոսնակ`
Օգնենք
17:28, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2016 թ.
Օգնենք Լիլիթին` հասնելու իր երազանքին

Լիլիթ Դարբինյանը 18 տարեկան է: Ծնվել է Շիրակի մարզում, գյուղաքաղաք Մարալիկում: Երազանքն է եղել դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բժշկական համալսարան, դառնալ բժշկուհի և օգնել մարդկանց, սակայն ընդունվելով վճարովի ուսուցման բաժին, բարձր վճարի պատճառով ԲՈՒՀ-ն ու բաժինը փոխել է և արդեն սովորում է Երևանի պետական համալսարանի դեղագիտկան ֆակուլտետում: Աղջիկն արդեն 2-րդ կուրսում է, 1-ին կուրսի վճարը բարի մարդկանց շնորհիվ կարողացել է վճարել, սակայն այս տարի կրկին կանգնել է խնդրի առաջ: Ընտանիքն իր հետ միասին բաղկացած է վեց անձից, մայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, հայրը պատահած աշխատանք կատարում է, որպեսզի հոգա ընտանիքի մինիմալ ծախսերը և չի հասցնում վճարել դստեր ուսման վարձը՝ 500 000 դրամ: Լիլիթը դիմում է բոլոր բարի մարդկանց՝ օգնել իրեն ստանալ կրթություն, իրականացնել բաղձալի երազանքը: Լիլիթը գիտելիքներով և կարգապահությամբ օրինակելի ուսանող է: Լիլիթ Դարբինյանի անունով բացվել Է հաշվեհամար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻԴ ԱԳՐԻԿՈԼ բանկում ՝ 220361815008000:

Զանգահարել ՝ +37477 601 027, +37495 450 128 հեռախոսահամարներին:
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2350 | 0 | 0
Facebook