Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼՌԵ՞ՆՔ, ՄԻՆՉև Ե՞ՐԲ․․․

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
20:10, կիրակի, 18 սեպտեմբերի, 2016 թ.
ԼՌԵ՞ՆՔ, ՄԻՆՉև Ե՞ՐԲ․․․

«ԲԱՑ ՆԱՄԱԿՍ» ՈւՂՂՈՒՄ ԵՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ, ԵԹԵ ԻՐՈՔ ՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․․

  • Ապրիլյան պատերազմը տակնուվրա արեց ներաշխարհս, 104 զոհ 4 օրում, 104 ջահել- ջիվաններ հանուն հայրենիքի, հանուն Արցախի տվեցին իրենց ջահել կյանքը․ որ անառիկ լինեն մեր սահմանները․ ամեն մեկս յուրովի սգացինք տղաների կորուստը, , , դեմքերն աչքիս առաջից երկար ժամանակ չէին հեռանում․․․

Ավելի խորը զգացի նրանց կորստի ցավը, երբ ի լուր աշխարհի, ասես տղաների քաջագործության չափը մեզ ներկայացնելու համար բարձրաձայնվեց, որ տղաները կռվել են 80- ականների զենքով, , , թե ինչու՞ այդ պետական գաղտնիք համարվող լուրը հրապարակ հանվեց, նպատակը ո՞րն էր․ Ադրբեջանին հասկացնել թե զենք չունենք, արխային կորող ես կրկին պատերազմե՞լ, , , դե պարզ է ազգային անվտանգությունը եթե աշխատեր, իր դիրքերում լիներ, ՏՎ-ները այդ պետական գաղտնիքը չպետք է տարածեին, , , այդ օրերին գրեցի մի քանի հոդված, պահանջելով նախագահի հրաժարականը․․․ Ապրիլյան պատերազմը շատ բան բացահայտեց, բայց հոգով հանգիստ չէի․ փնտրտուքներս ինձ հանգիստ չէին տալիս։ Մի քանի հարցերի պատասխաններ ինձ համար մութ էին, , ,
     ԵՎ ահա վերլուծությանս արդյունքում վերջապես ամեն բան իր տեղն ընկավ, , ,

Եթե տղաները կռվել են 80-ականների զենքով, ուրեմն բանակի համար պետբյուջեից հատկացված գումարները թալանվել են հենց նախագահի ու Սերյան Օհանյանի գլխավորությամբ, հարց, - Միթե՞ մեր երկիրն այս աստիճան անտեր է դարձել, որ նախագահը բանակին հատկացված գումարներն է լափում, բայց պատասխանատվություն չի կրում, կամ, երբ պարզվեց այդ թալանի մասին, միթե՞ ազգային անվտանգությունը չուներ այն
     մեխանիզմները, լիազորությունները, որ անվստահություն հայտներ, գործ հարուցեր, , մեղադրանք ներկայացներ, կասեցներ նախագահի գործունեությունները․․․ ԱՅՍ մի փնտրտուքս տարավ մեր երկրի իրական հանցագործների բացահայտմանը, որ ազգային անվտանգություն կոչված կառույցը մի դրածո մարմին է, մեր երկրի անվտանգությանը վտանգող, , , Երկրում ծաղկում է կոռուպցիան, միլիարդավոր դոլարներ են պահվում օֆշորներում, Լիսկաները իրենց տանը մեծաքանակ զենք են պահում մարդ սպանում, , , այս անպատժելիության ֆոնի վիա ձեզ քավության նոխազ ընտրվեց Սեֆիլյա՞նը․․․
     Այսքան գլուխկոտրուկից հետո վերջապես գտա իմ մյուս հարցի պատասխանը, թե ինչու՞ էր մնացել բանակը ու մինչև այսօր էլ մնում է 80 ականների զենքի հույսին և բանակին հատկացված գումարները գրպանվել են ու դեռ գրպանվում են, բայց ի՞նչ հույսով, որ էլ պատերազմ չի՞ լինի, , , ԱԲՍՈՒՐԴ, , ,
     ԱՀԱ ՊԱՏԱՍԽԱՆԸ
     Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո վերջին զարգացումները՝ բանակցությունները Պուտին, Ալիև, Սարգսյան, նրանց կուլիսային պայմանավորվածությունները, Ալիևի հրաժեշտի ձեռքսեղմումը Պետերբուրգում, անթաքույց ինքնագոհ ժպիտը, այդ բանակցություններից անմիջապես հետո Էրդողանի ներողությունը Պուտինին, տվեցին իմ փնտրտուքների իրական պատասխանը, , , ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՎՃՌՎՈՒՄ Է ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԳՏԻՆ, , ,
     Փաստորեն Էն գլխեն է Սերժը հակված եղել ազատագրված տարածքները վերադարձնել, դրա համար էլ բանակին հատկացված գումարները արխային լափել են, իրենց համար հարստանալու միջոց է եղել մեր բանակը ու չեն մտածել, մտքներով չի անցել, որ սահմանին կանգնած 18-20 տարեկան մեր առյուծ տղաները կկարողանան այդքան դիմադրել, իրենց կյանքի գնով անառիկ պահել սահմանները, , , Պատերազմից հետո
     Սերժը, երբ տեսավ այս վարիանտը չաշխատեց, շտապեց դիմել Պուտինի օգնությանը և հիմա բացեիբաց է խոսվում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ԴԻՄՈՒՄ ԵՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ․
     Ձեր ուժը Սերժին չի պատում, Սեֆիլյանին ու մեր հայրենասեր տղաների՞ն եք փակում, որ Սերժն իր սև գործն ավարտի՞ն հասցնի, դուք էլ մեղսակից եք այդ գործարքին ու ոչ պակաս պատասխանատվություն կկրեք, եթե Սերժն այդ ազգադավ քայլին գնա, , , այդ դեպքում փողոց դուրս կգա ոչ միայն Երևանցին ու ողջ Հայաստանը՝ այլ նաև Արցախը․․․Բակո Սահակյանն էլ պատասխանատվություն է կրելու, թող իրեն դրածոի կարգավիճակում չպահի, եթե Սերժին չի կարողանում դեմ գնալ, թող իր լիազորությունները վայր դնի, , , Նույնն էլ Սերժը՝ Եթե Պուտինի ճնշումներին չի կարողանում հակադարձել, թող հրաժարական տա․․․ Ժողովուրդը նրան չի օժտել նման մանդատով, որ իրավունք ունենա արյունով ազատագրված մեր հողերը նվիրի Ալիևին, ,
     Սերժ Սարգսյանը «Սասնա ծռերին» բանտարկելուց հետո, հանգիստ սրտով նորից օգոստոսի 10-ին գնում է Պուտինի ոտքին․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ իմացա՛ծ եղեք․ Արցախը Հայաստան է ու նրա մի թիզ ազատագրված հողը սակարկության առարկա չէ․ թող Պուտինը Ղրիմը վերադարձնի Ուկրանիային, եթե հանրաքվեով է վճռվում տարածքների պատկանելիությունը, ապա Արցախի ժողովուրդն անցել է այդ անկախանալու ճանապարհով դեռ սովետական կարգերի փլուզումից անմիջապես հետո, Ադրբեջանից էլ առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, , , Ադրբեջանն անկախացել է դեկտեմբերի 21-ին, , ,
     Դա ուրիշ խնդիր է, որ դուք չունեք այնքան կորողություն, որ բանակցություններից հաղթանակով դուրս գաք, այդ դեպքում բացեիբաց կիսվեք ձեր անկարողությունը ժողովրդի առաջ և հրաժարական տվեք, , ,
     Ավելի մեծ ապացույց որ դուք էն գլխեն էիք հակված ազատագրված տարածքները վերադարձնելուն, ասեմ․ Րաֆֆի Հովհաննիսյանը ազգային ժողովում հաճախակի է բարձրացրել Ճանաչել Ղարաբաղի անկախությունը, նույնն էլ ես իմ համարյա բոլոր հոդվածներում, բայց միշտ մերժվել է ու ոչ մի հիմնավորում չունենալով, նույնը ապրիլյան պատերազմի 2-րդ օրը ես նորից պահանջեցի, քանզի դրանից էլ հարմար առիթ չկար ճանաչելու, դուք լռեցիք, պատերազմից մի քանի օր անց ազգային ժողովում Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը նույն պահանջով հանդես եկան, բայց դուք պատասխանեցիք, որ եթե մյուս անգամ Ադրբեջանն ավելի ուժեղ հարձակվի, կճանաչենք Ղարաբաղի անկախությունը, , , հիմա ավելի քան վստահ եմ այդ խոսքերը, հավաստիացումները ներքին լսարանին էր ուղղված, ինչպես միշտ, , , Այսպես, այս կեղծ խոստումներով, ներքին լսարանի գլխի տակ փափուկ բարձ դնելով դուք ձեր սև գործն ավարտին եք փորձում հասցնել․․․վստահեցնում եմ․ ձեզ հաջողվեց տղաներին փակել, բայց գիտցե՛ք մենք ազգովի կդառնանք «ՍԱՍՆԱ ԾՈՒՌ», , , Արցախն այն ոսկորն է, որ ձեզ չի հաջողվի կուլ տալ, , ,

Հիմա ամեն բան իր տեղն ընկավ, վերլուծությանս արդյունքում ես ստացա ինձ այդքան տաջող հարցերի իրական պատասխանները, , , ես զարմանում եմ․ միթե՞ ազգային անվտանգությունում չկան վելուծաբաններ, որ մեր պետականության ամրությունը վտանգող ամեն մի քայլ կանխեն ու պատժեն․․․մեր երկիրը փրկեն կործանումից, , , Սեֆիլյանին փակելով միթե՞ չեք մտածում, որ նա այն մարդն է, որի բոլոր քայլերն ուղղված էին մեր երկրի անվտանգությանն ու պաշտպանվածությանը․ իսկ դուք փաստորեն ձեր այս գործողություններով ձեր մեղսակցությունն ունեք երկիրը դեպ կործանում տանող Սերժի հանցավոր ռեժիմն ամուր պահելուն, , , Դուք կոչված եք երկրի ազգային անվտանգությունն ապահովելուն, սակայն ձեր գործողություններն ավելի վտանգավոր է դառնում Հայկական երկու պետությունների համար ու հատկապես ձեր անմարդկային գործողություններից տուժող ժողովրդին դուք դրդում եք, որ լքեն երկիրը, դատարկվի Հայաստանը, ,
     Եթե այս տեմպերով գնա, մենք սահմանին կանգնող զինվոր էլ չենք ունենա, , , Եթե դուք իրականում մեր երկրի անվտանգության մասին հոգ տանեիք, ապա պետք է որ վաղուց փակած լինեիք Հայաստանի բոլոր քաղաքներում, մարզերում գործող «միգրացիայի գրասենյակները», որ դեպի Ռուսաստան աշխատանքի փնտրտուքի քողի տակ հայաթափում է Հայաստանը, , , Խնդրում եմ, միայն չասեք թե այլմոլորակայիններ եք ու տեղյակ չեք նման ծառայությունների մասին, որը կատարվում է Գագիկ Եգանյանի կողմից, պետական մակարդակով, , , Գնացեք վերևներում փնտրեք ազգային անվտանգությունը խարխլողներին, ոչ Սեֆիլյանի ու մյուս քաղբանտարկյալների մեջ, առավել ևս «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ», , եթե դուք ձեր աշխատանքներում լինեիք աչալուրջ, աշխատեիք իրոք լինեիք ազգի անվտանգության պաշտպանի դերում, ապա
     մինչ Սեֆիլյանին փակի տակ պահելը մի լավ հետաքննություն կանցկացնեիք, թե ինչու՞ Սեֆիլյանը, կամ «Սասնա ծռերը» գնացին այդ քայլին, , , ոչ թե մեր առյուծ տղաները պետք է լինեին փակի տակ այլ՝ երկիրը ծախողները, , , ԿՆԵՐԵՔ ՀԱՆԴԳՆՈՒԹՅԱՆՍ ՀԱՄԱՐ, ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ․ ՈՒ ՄԻԱՅՆ ԿԱՍԵՄ, ՈՐ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՆ ԾՆՎՈՒՄ ԲՈԼՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
     Գրող հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7905 | 0 | 0
Facebook