Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիշարժան և անմոռանալի է այս օրը…

16:23, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2016 թ.
Հիշարժան և անմոռանալի է այս օրը…

ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է արդեն մեր դպրոցում: Հերթականը կայացավ այսօր. կազմակերպվել էր հանդիպում 2- 4-րդ դասարանցիների, Վետերանների միության անդամների ու Երկրապահ կամավորների միության ազատամարտիկների հետ: Հանդիպումը անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում: Վետերանները և ազատամարտիկները սիրով պատասխանեցին երեխաների հարցերին: Մեծ հայրենականի վետերան Անդրե Անդրեյանը պատմեց իր անցած մարտական ուղու մասին, իսկ ազատամարտիկ Աշոտ Թադևոսյանը ներկայացրեց արցախյան գոյամարտի և ապրիլյան քառօրյա մարտերի պատմությունը:

Վերջում երեխաները նկարվեցին զինվորական պարագաներով և երգեցին «Մարտիկի երգը»: Աշակերտները բարձր տրամադրությամբ, ոգեշնչված հրաժեշտ տվեցին վետերաններին, ազատամարտիկներին՝ իրենց հետ տանելով բազում հուշեր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2961 | 0 | 0
Facebook