Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՐՈՍ ՎԱՍԻԼ ՍՏՈՒՍԸ ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Է

sasun tevosyan
Հեղինակ`
sasun tevosyan
20:52, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2016 թ.
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՐՈՍ ՎԱՍԻԼ ՍՏՈՒՍԸ ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Է
     1 սեպտեմբերի, 2016թ. Երեւան
     Հայաստանի ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ 25-ամեակի տօնակատարութիւնների առիթով անհրաժեշտ է բանաստեղծ, հրապարակախօս, ԽՍՀՄ քաղկալանաւոր, Հայաստանի ինքնորոշման ճանապարհով անկախանալու կողմնակիցներին միաւորող Ազգային Միացեալ Կուսակցութեան (ԱՄԿ) անդամ, յետմահու Ուկրաինայի հերոս Վասիլ Ստուսին բացառիկ վերաբերմունքի արժանացնել։ Երբ ԽՍՀՄ հատուկ ծառայութիւնների հետեւողական ճնշումների հետեւանքով բազմաթիւ հայ անկախականներ հրաժարուեցին յանուն անկախութեան հանրաքուէի պայքարից, այդ շրջանում որպէս քաղկալանաւոր հայերի հետ նոյն համակենտրոնացման կալանավայրում գտնուող ուկրաինացի բանաստեղծ Վասիլ Ստուսը իրեն ազդարարեց հայ անկախականների կազմակերպութեան՝ ԱՄԿ անդամ։ Դա Մորդովիայի 17-րդ քաղաքական ճամբարում էր 1976 թ.-ին։ Վասիլ Ստուսի օրինակին հետեւեցին մօտ երեսուն ուկրաինացի (այդ թւում յետմահու Ուկրաինայի հերոս Վեաչեսլաւ Չորնովիլը, Նադիյկայ Սվիտլիչնայան, Իրինայ Կալինեցը...) եւ հրեա, ռուս, լատիշ, մոլդովացի, լիտուացի եւ այլ ազգերի քաղկալանաւորներ։ Այդպէս ԽՍՀՄ տարածքում անընդմէջ գործող միակ ազգային կազմակերպութիւնը՝ ԱՄԿ-ն դարձաւ միջազգային կազմակերպութիւն։ Ողջ բռնապետութիւնում չկար անընդմէջ գործող այլ կազմակերպութիւն, իսկ ԱՄԿ-ն եւ ազգային էր, եւ ժողովրդավարական։ Այն ազգային կարեւորագոյն խնդրի պետականութեան վերականգաման հիմքում դնում էր մարդու իրաւունքը, այսինքն՝ մի մոտեցում, որ հոգեհարազատ էր բոլոր այլախոհներին ու քաղաքակիրթ աշխարհին։ ԱՄԿ անդամ («համակիր» կամ «ընկերակից») ազդարարելը նշանակում էր մասնակցել կալանավայրերում պարբերաբար կազմակերպուող ԱՄԿ միջոցառումներին եւ այդ պատճառով պատիժների ենթարկուել։
     Ազգերի համագործակցութեան այլ փորձեր էլ են եղել քաղաքական ճամբարներում, օրինակ, ՔԱՂԿԱԼԱՆԱՒՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ համար, սակայն դա ճամբարային՝ քաղկալանաւորական հարց էր։ ԱՄԿ-ն չէր արհամարհում այդպիսի խնդիրները, բայց նրա գործունէութեան կիզակէտում ազգերի անկախութիւնն էր ժողովրդավարական ճանապարհով։ Այլախոհական մամուլը հարիւրաւոր էջեր է պարունակում այս արտասովոր երեւոյթի վերաբերեալ։ Պետերբուրգցի գրող-հրապարակախօս, այլախոհ եւ քաղկալանաւոր Միխայիլ Հեյֆեցը մի ամբողջ գիրք է նուիրել 1976 թթ. քաղաքական ճամբարներում տեղի ունեցող այդ գործընթացին։ («ՌԱԶՄԱԳԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆԻ ՄԱՍԻՆ», 1985 թ. Լոնդոն) ։ Համոզուած ենք, որ ժամանակի ընթացքում այդ գիրքը կը վերահրատարակուի եւ կը լինի բոլոր դպրոցականների տրամադրութեան տակ։
     Այսպիսով, 40 տարի առաջ 1976 թ.-ին հայկական ԱՄԿ-ն անսպառելի եւ տարբեր ազգերի լաւագոյն ներկայացուցիչներին միաւորող՝ միջազգային, կառոյց դարձնելու առաջամարտիկը ուկրաինացի Վասիլ Ստուսն էր, ում վիճակուած է բացառիկ տեղ գրաւել ոչ միայն ուկրաինական, այլեւ հայկական ազգային քաղաքական մշակոյթում։ Նրան Հայաստանի ազգային հերոս հռչակելը ոչ միայն մեր բարոյական պարտքն է, այլեւ պատմական անհրաժեշտութիւն է։ Վասիլ Ստուսը վախճանուել է Պերմի մարզի 36-րդ քաղաքական ճամբարի պատժախցում 1985 թ. սեպտեմբերի 4-ին։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4469 | 0 | 0
Facebook