Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Փախստականների իրավունք» . մշակվել և ներդրվել է հեռաուսուցման նոր դասընթաց

17:13, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2016 թ.
«Փախստականների իրավունք» . մշակվել և ներդրվել է հեռաուսուցման նոր դասընթաց


     Արդարադատության ակադեմիան՝ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության (ՄԱԿ ՓԳՀ) աջակցությամբ մշակել է հեռաուսուցման նոր դասընթաց, որը նվիրված է փախստականների իրավունքին:
     Դասընթացը նախատեսված է ՀՀ վարչական դատարանի դատավորների համար: Դասընթացի մեկնարկը սեպտեմբերի 15-ին է, ընդհանուր տևողությունը՝ 10 շաբաթ: Փախստականների միջազգային իրավունքին նվիրված հեռաուսուցման փաթեթն ու անհրաժեշտ բոլոր մեդիա նյութերը հասանելի են Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝ www.justiceacadamy.am հասցեով: Բացի այդ՝ Արդարադատության ակադեմիան մշակել է նաև էլեկտրոնային ուսուցման պլատֆորմ «Փախստականների իրավունք» դասընթացը էլեկտրոնային ուսուցման ձևաչափով մատուցելու համար:


    

Հեռաուսուցման նոր դասընթացը բարձր գնահատականի է արժանացել գործընկեր կազմակերպությունների կողմից: Օրերս ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչությունը կազմակերպել էր սեմինար-քննարկում իր գործընկեր կառույցների հետ, որի ընթացքում Ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը ներկայացրել է «Փախստականների իրավունք» հեռաուսուցման դասընթացը, մասնավորապես՝ այդ դասընթացի ինքնուրույն ուսուցման համար նախատեսված ակադեմիայի կայքի էլեկտրոնային էջը (http://www.justiceacademy.am/#736) և նորաստեղծ էլեկտրոնային պլատֆորմը (http://elearn.justiceacademy.am), որի միջոցով իրականացվելու է այդ դասընթացի էլեկտրոնային ուսուցումը:

Էլեկտրոնային էջը բաց է բոլոր հետաքրքրվողների համար, իսկ էլեկտրոնային պլատֆորմը՝ միայն գրանցված օգտատերերի համար:


     «Փախստականների իրավունք» դասընթացի կարևորությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիներին աշխարհում նկատվում է փախստականների թվի աճ, ինչն էական ազդեցություն է ունեցել և ունի Հայաստանի Հանրապետության վրա, որը բնակչության մեկ շնչի հաշվով փախստականների և տեղահանված անձանց թվով առաջատարներից է Եվրոպայում։ Հանգամանք, որը հրատապ է դարձնում փախստականների իրավունքի առանցքային հասկացությունների, սկզբունքների և ընթացակարգերի լավ իմացությունն ու դրա հիման վրա համապատասխան քայլերի իրագործումը:
Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2534 | 0 | 0
Facebook