Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դատաբժշկական փորձաքննությունը կասկածի տակ է առել կալանավայրում մահացած Մ. Սարգսյանի՝ ինքնասպանություն գործելու վարկածը

17:20, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2016 թ.
Դատաբժշկական փորձաքննությունը կասկածի տակ է առել կալանավայրում մահացած Մ. Սարգսյանի՝ ինքնասպանություն գործելու վարկածը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա մարտին կալանավայրում մահացած Մխիթար Սարգսյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննիչ Գ. Մկրտչյանի՝ 2016 թ. հունիսի 30-ի որոշմամբ կասեցվել է: Քննիչը որոշումը հիմնավորել է նրանով, որ գործի նախաքննության ընթացքում կատարվել են բոլոր հնարավոր դատավարական գործողությունները, սակայն չի պարզվել այն անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

Հետաքրքրական է, որ քննիչն այսպիսի որոշում է կայացրել այն դեպքում, երբ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դատաբժշական փորձաքննության եզրակացությամբ էլ չի հաստատվել Մ. Սարգսյանի՝ ինքնասպանություն գործելու վարկածը:

Եզրակացության մեջ, մասնավորապես, նշված է՝ «Մ. Սարգսյանը կարող էր ինքնասպանություն գործել ինչպես իր իսկ կողմից կախվելու միջոցով, այնպես էլ, չի բացառվում, մեկ այլ անձի կողմից»:

Քննչական մարմինը ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել ինքնասպանության վարկածը հաստատելու կամ ժխտելու ուղղությամբ, այլև բավարար է համարել իրականացված քննչական և դատավարական գործողությունները՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան «պատճառաբանված» որոշում կայացնելու համար:
    
     Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Աղբյուրը` hcav.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3225 | 0 | 0
Facebook