Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անզոր Կարապետյանը հակված չի եղել ինքնասպանության. ստացվել է փորձագիտական եզրակացությունը

15:20, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2016 թ.
Անզոր Կարապետյանը հակված չի եղել ինքնասպանության. ստացվել է փորձագիտական եզրակացությունը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել Արմավիր ՔԿՀ-ում 2016 թ. հունվարի 4-ին մահացած Անզոր Կարապետյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությամբ, տուժող կողմի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել էին դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու, և դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյոք Ա. Կարապետյանին բորոշ են այնպիսի անհատական հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին հասցնել ինքնասպանության:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզարակացությամբ հաստատվել էր այն հանգամանքը, որ Ա. Կարապետյանի մահը վրա է հասել կախման հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից:

Ա. Կարապետյանի մահից ինը ամիս անց, ստացվել է դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, որով պարզվել է, որ Ա. Կարապետյանի անհատական հոգեբանական առանձնահատկություները չէին կարող այնպիսի ազդեցություն ունենալ նրա վարքի վրա, որը կհանգեցներ ինքնասպանության: Միաժամանակ փորձագետը նշել է, որ համապատասխան տեղեկությունների բացակայության պատճառով հնարավոր չէ ախտորոշել Ա. Կարապետյանի հոգեվիճակը՝ ինքնասպանությանը նախորդած ժամանակահատվածում:
    
     Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Աղբյուրը` hcav.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3074 | 0 | 0
Facebook