Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Ոչ թե «Սբխեչ», այլ «Սուրբ Խաչ»

10:23, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2016 թ.
Ոչ թե «Սբխեչ», այլ «Սուրբ Խաչ»

ԿԱՐԵՎՈՐ ԼԵԶՎԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄ
    

Հայերենում «սբխեչ» բառ գոյություն չունի: Այն «սուրբ խաչ» արտահայտության աղավաղված և կրճատված տարբերակն է, որն ամբողջովին անընդունելի է: Այս սխալ գործածությունը շատ է տարածված ամենուրեք, բայց ինձ համար անսպասելի էր, որ տոնի օրը Շողակաթ հեռուստաալիքի «Եկեղեցական կյանք» հաղորդման ժամանակ այս կոպիտ սխալը եթեր կգնար լրագրողի շուրթերից: Փոխանակ իրենք շտկեն համատարած այս սխալը, դեռ մի բան էլ կրկնում են ուրիշների չիմացությունը:
     Հայերենում «խեչ» կամ «խոչ» բառերը նշանակում են «արգելք», «դիմադրություն»: Այստեղից ունենք «խոչընդոտ» գրաբարյան բառը, որ բառացի նշանակում է «ոտքի դիմաց խոչ=խոչ+ընդ+ոտ», այսինքն` ոտքի դիմաց արգելք, իսկ փոխաբերական իմաստով` «դժվարություն», «դիմադրություն»:
     «Եհովայի վկաներ» չարաբաստիկ աղանդը Սուրբ Գրքի իրենց թարգմանության ժամանակ աստվածաշնչյան բոլոր «խաչ» բառերը փոխել են և գրել «խեչ», որ նույնն է թե` «խոչ», որպեսզի նենգափոխեն խաչի իմաստն ու աստվածաբանությունը: Ուստի խաչամերժ այս հերետիկոսները բարբաջում են, թե Քրիստոս ոչ թե խաչվեց կամ խաչը բարձրացավ մարդկության մեղքերի քավության համար, այլ, ասում են, «ցցի վրա ելավ», որի դեպքում չկա մեղքերի քավություն:
     Ինչպես գիտենք, ցիցը միայն ուղղաձիգ փայտը կամ ձողն է, որը խաչ չէ, այլ խաչի արգելքը: Ուստի վկաները խաչը փոխել են խեչի, որ մերժեն խաչը:
     Արդ, անմտորեն չկրկնե'նք նրանց մեծ և աններելի սխալը, և փոխանակ Խաչվերացի տոնը անգիտաբար կոչելու «Սբխեչ», գոնե ասենք «Սուրբ Խաչ» և այս մասին լուսաբանենք ուրիշներին էլ:
     Շնորհավոր Սուրբ Խաչի հաղթական տոնը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
5629 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ