Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վախեցածները...

LifeԲԼՈԳ
Մամուլի խոսնակ`
LifeԲԼՈԳ
20:54, շաբաթ, 23 փետրվարի, 2013 թ.
Վախեցածները...
     ՀՀ ներկայիս ապօրինի կառավարությունը բավականաին վախեցած է Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած ցույցերից: Նրանք շատ լավ են գիտակցում, որ ժողովուրդը սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին: "Կառավարությունը" ջանքեր չի խնայում բողոքի ցույցերի կայնալուն խանգարելու համար: Նրանք կախվում են փրփուրներից, սակայն ստիպված ենք հիասթափեցնել` շուտով խեղդվելու են այդ փրփուրների մեջ:
     Կառավարության հրամանով ոստիկանները թույլ չեն տալիս, որ բնակիչները ազատորեն մասնակցեն հավաքներին: Նրանք փակում են բազմաթիվ միջհամայնքային ճանապարհներ և խանգարում են ազգաբնակչության ազատ տեղաշարժին:
     Գյումրի քաղաքում պետական չինովնիկներն այնքան վաղեցած էին, որ տնօրենների օգնությամբ դպրոցների ուսուցչական կոլեկտիվին պահել են դպրոցում ուսուցչական ժողովի պատրվակով, սակայն ժողով տողի չի ունեցել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հեռանալուց հետո թույլատրել են, որ ուսուցիչները դպրոցից դուրս գան:
     Ապօրինի կառավարությունը ամեն քայլ կատարում է իշխանությունը իր ձեռքում պահելու համար: Բայց համոզված եմ, որ Հայ ազգը ցույց կտա իր կամքի ուժը և տեր կկանգնի իր պետության ապագային: Միասին վերջ կտանք այս ստրկատիրական հասարակարգին և իշխանության կանցնի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4342 | 0 | 0
Facebook