Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ինչո՞ւ է ստում Էջմիածնի Կաթողիկոսարանի Դիվանատունը

19:54, ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2016 թ.
Ինչո՞ւ է ստում Էջմիածնի Կաթողիկոսարանի Դիվանատունը
    
Ինչպես տեղեկանում ենք մամուլից, 《Քաղաքացու իրավունքների պաշտպան》 ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը, որին անձնապես չեմ ճանաչում, զբաղվում է քաղաքացիական իրավունքի պաշտպանությամբ և Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի հետ կապված խնդիրների առնչությամբ հարցումներ է ուղարկել Մայր Աթոռի կաթողիկոսարան` կատարելով իր մասնագիտական պարտականությունները: Քանի որ Կ. Հեքիմյանն զբաղվում է քաղաքացիների հարցերով, ուստի Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին ներկայացրել է որպես ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյան: Դիվանատունը, վստահաբար, իրազեկ լինելով խնդրին և գիտակցելով հարցի նրբությունը և լրջությունը` բավական ուշացումով խուսափողական և կիսատ-պռատ պատասխան է ուղարկել` այն բանից հետո, երբ պաշտպանը Մայր Աթոռի` որպես ՀՀ-ում գրանցված կրոնական-հասարակական կազմակերպության վարչական կենտրոնի և նրա ղեկավարի դեմ դատական հայց է ներկայացրել` դատարանից պահանջելով պարտավորեցնել Էջմիածնի կաթողիկոսարանին պատասխանելու հարցադրող կողմին: Այնուհետև մի ողորմելի պատասխան է ստացվում, թե Հակոբ Հովհաննիսյան անունով հոգևորական Հայ եկեղեցում չի սպասավորում, մինչդեռ նույն այդ անձնավորությունը` որպես ՀՀ քաղաքացի, իր անձնագրում և այլ փաստաթղթերում հանդես է գալիս Հակոբ Հովհաննիսյան անունով: Այս պատասխանից ելնելով` պաշտապանը եզրակացնում է, որ Դիվանատունը կա'մ տեղյակ չէ հոգևորականների կենսագրություններից և ծանոթ չէ նրանց քաղաքացիական կամ ավազանի անուններին, ինչ որ անհավանական է, կա'մ որոշ հոգևորականներ պաշտոնապես գրանցված չեն թեմերում և ընդհատակյա (ասել կուզի` 《սևով》) են պաշտոնավարում, որը նույնպես բացառված է, կա'մ էլ Մայր Աթոռը` ի դեմս Դիվանատան աշխատակցի, ստում է և ցուցաբերում արհամարհանք պաշտոնական հարցման նկատմամբ, ինչը և վրդովեցրել է Կարեն Հեքիմյանին, ով իր նախորդ հրապարակումներով միտում չի ունեցել պախարակել Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, որին քաջածանոթ եմ ես և շատերը: Եթե մեկը կարծում է, թե Տեր Հոր նկատմամբ անազնվություն է դրսևորվել, ապա ես Կարեն Հեքիմյանի գրություններում նման բան չտեսա:
     Երկրորդ, ի՞նչ է նշանակում` Մայր Աթոռ հարցում են արել քահանայի քաղաքացիական անունով, որի համար էլ Մայր Աթոռի Դիվանատունը մանկապարտեզի մակարդակի ծիծաղելի պատասխան է տվել քաղաքացիական իրավունքների պաշտպանին, թե` նման անուն-ազգանունով անձ չի ծառայում Հայ Եկեղեցում: Կարծում եք` այդքան միամի՞տ է Դիվանատունը, որ տեղը չի բերել, թե ում մասին է խոսքը: Թե ձեռնտու չի եղել հարցերին պատասխանել` իրեն դնելով հիմարի կարգավիճակում: Եթե նույնիսկ միայն քաղաքացիական անունով է պաշտպանը ներկայացրել Տեր Գրիգոր քահանային, ապա թող բարի լինեին և պատասխանում նշեին, որ ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանն այլևս Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն է, ով ծառայում է Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում: Չնայած որ նույն այդ քահանայի անձնագրում, որի անունը փոխվել է ձեռնադրության ժամանակ, կրկնում եմ, գրված է Հակոբ Հովհաննիսյան: Պատկերացրեք, որ նա պիտի ճամբորդի, գնում է օդակայան և ներկայանում է Տեր Գրիգոր քահանա, այնտեղ իրեն մերժում են գրանցել, քանի որ անձնագրում անունը գրված է Հակոբ` ասելով, թե այդպիսի քաղաքացի` Տեր Գրիգոր անունով, չեն ճանաչում: Իսկ եթե Տեր Գրիգորը մի օր որոշի վարկ վերցնել բանկից ու գնա ներկայանա Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան, ապա բանկը կմերժի նրա հետ գործարքի մեջ մտնել, քանի որ նման անուն-ազգանունով ՀՀ քաղաքացի չկա, որը ճիշտ է: Բայց սա չի նշանակում, որ եթե ինքը բանկին ներկայանա որպես Հակոբ Հովհաննիսյան, ապա դրանով դադարում է լինել Տեր Գրիգոր քահանան: Ոչ: Նա և մյուս քահանաները, ներառյալ հոգևոր ծառայությունից ապօրինի կամ արդարացի կերպով զրկվածները, հավիտյան քահանա են, քանի որ աստվածաբանական իմաստով վավերական խորհուրդները (մկրտություն, ձեռնադրություն և այլն) մշտնջենավոր բնույթ ունեն և թղթով, թանաքով կամ թերթերով հնարավոր չէ դրանք ջնջել կամ լուծարել:
     Երրորդ, ո՞վ ասաց, որ որևէ քահանա պետք է արտոնյալ լինի և որոշ օրենքներից վեր գտնվի: Եթե նա ՀՀ քաղաքացի է, ապա ինչպես իր հոտի անդամ մյուս քաղաքացիները, ինքն էլ ներառյալ, պետք է հավասար լինեն օրենքի առաջ: Ես Տեր Գրիգորի դեմ ոչինչ չունեմ: Ես իրավիճակն եմ վերլուծում:
     Տեր Գրիգորը ծառայասեր հոգևորական է, ունի իր բարերարները, որոնք հովանավորում են զանազան ծրագրեր, որոշակի շրջանակում որոշակի հեղինակություն է վայելում, բայց... Ես շատ պիտի ակնկալեի, որ նա քաջություն ու համարձակություն ունենար` արտահայտվելու այն աղաղակող անարդարությունների և ապօրինությունների դեմ, որոնք բացեիբաց կատարվում են Հայ եկեղեցում և պատճառ հանդիսանում հազարավոր հավատացյալների գայթակղության և դեպի աղանդավորության գիրկը գլորման: Գարեգին Բ կաթողիկոսին անհատի պաշտամունք մատուցելով և պատեհ-անպատեհ առիթներով խնկարկելով չէ, որ հոգևորականը պետք է ինքնադրսևորվի, այլ ճշմարտությունները չքողարկելով և սխալները մերժելով: Բոլորս աղոթող ենք Հայ եկեղեցու առողջացման համար, ինչն սկսվում է նախ և առաջ վարձկան և սուտ հովիվներից ու նրանց խաբկանքներից օր առաջ ազատագրմամբ…
     Մի խոսքով, եթե Մայր Աթոռը ողջամիտ ժամկետի մեջ իրականությանը մոտ խելամիտ պատասխան տար, ապա խնդիրը չէր բարդանա ու նման ընթացք չէր ստանա: Իսկ եկեղեցուց չի կարելի հուսահատվել, քանի որ Քրիստոս` եկեղեցու Գլուխը, մեզ քաջալերեց` ասելով. 《Ես հաղթեցի աշխարհին》...

    
Հ.Գ. Այս հրապարակումից հետո 《Առավոտ》 թերթի կայքէջում տեղ գտավ պաշտպան Կարեն Հեքիմյանի արձագանք-մեկնաբանությունը, որը ներկայացնում եմ ստորև.
Սեպտեմբեր 9, 2016 at 18: 14
     《Երկար մտածում էի մեկնաբանե՞լ, թե ոչ: Որոշեցի: Մեկանաբանությունս շատ կարճ է, ով ցանկանում է՝ թող հասկանա:
1. Ես ոչինչ չունեմ ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանի դեմ, ես պաշտպանում եմ մի անձի իրավունքները, որոնք «հաշվի չի առնվել» Տեր Գրիգորի կողմից:
2. Կաթողիկոսին ուղղված հարցմանս մեջ հետաքրքվել եմ, թե ո՞վ է Հակոբ Հովհաննիսյանը եւ ի՞նչ կապ ունի նա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ:
3. Հարցումս գրելուց առաջնորդվել եմ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթներով:
4. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին սահմանադրորեն ճանաչված է հանրային նշանակության կազմակերպություն, իր բոլոր հետեւանքներով:
5. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին չի կատարել օրենքով սահմանված պահանջները եւ գրավոր հարցմանս, սահմանված ժամկետում չի պատասխանել:
6. Հարցումս պարունակում էր թվով 7 հարց, որից 2-ին պատասխանվել է այն ժամանակ, երբ գործը հանձնել էի դատարան:
7. Պատասխանում հստակ նշված է, որ Հակոբ Հովհաննիսյան ԱՆՁ եկեղեցում չի ծառայում:
8. Հարգանքի են արժանի բոլոր քրիստոնյաները, այդ թվում Տեր Գրիգորը:
9. Հարգում եմ Տեր Գրիգորին որբ երեխաներ որդեգրելու համար:
10. Օրենքը օրենք է բոլորի համար, անգամ Կաթողիկոսի եւ բարի մարդկանց համար: Այսքանը: Աստված պահապան:
Հա, մոռացա ասել, որ անձնական նամակի միջոցով հորդորել եմ Տեր Գրիգորին հաշտվել իր հարեւան Նելլի Իսկանդարյանի հետ, սակայն այս նամակը եւս անպատասխան մնաց, ասել է թե` մերժվեց》:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2660 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ