Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԻ ԱՊՐԵՔ ԵՐԱԶԱՆՔՈՎ, ԱՊՐԵՔ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Anna Hakobyan
Հեղինակ`
Anna Hakobyan
19:55, շաբաթ, 23 փետրվարի, 2013 թ.
ՄԻ ԱՊՐԵՔ ԵՐԱԶԱՆՔՈՎ, ԱՊՐԵՔ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԱՄԱՐ
    
    
     Հաջողությունը չի տրվում հենց այնպես, այն վաստակում են, նրան արժանանում են: Իսկ երազանքի իրականացումը հենց հաջողություն է: Երազանքին հասնելու համար պետք է գործել, անընդհատ աշխատել, իսկ նրան հասնելու համար գոյություն ունի յոթ քայլ, որոնց հետևելու դեպքում կարող ես հասնել հաջողության.
    
  1. Սկսի'ր գործել հենց հիմա:

Երբեք չպետք է զուր վատնել ժամանակը, այն շատ թանկ արժե, անհրաժեշտ է գործել ամեն պահ: Երազանքին հասնելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ, մեկ օրում ոչինչ չի ստացվի:
     2. Հավատա' ինքդ քեզ և երազանքիդ:
    
Յուրաքանչյուրս պետք է հավատանք մեր ուժերին, նույնիսկ այն դեպքում, երբ մյուսները մեր երազանքի իրականացումը համարում են անհնարին: Հավատացեք ձեզ և կհասնեք ձեր երազանքին:
     3. Ունեցի'ր կոնկրետ պլան:
    
Առանց պլան աշխատել չի լինում, ամեն օրվա համար անհրաժեշտ է կազմել պլան, անիմաստ ժամանակ չվատնելու և ժամանակը ռեալ օգտագործելու համար:
     4. Վերջնաժամկետ դրի քո առջև:
    
Չկա երազանք առանց վերջնաժամկետի, քանզի քո կատարած աշխատանքները կուղորդեն քեզ հասկանալու համար, թե երբ է քո երազանքի վերջնաժամկետը:
     5. Կարգապահությունը դարձրու' սկզբմունք:
    
Այն ինչ պետք է կատարել այսօր, մի թողեք վաղվան. կարգապահ պետք է լինես գործողություններումդ:
     6. Պատրաստ եղիր զոհողությունների:
    
Ամեն ինչ պետք է անել երազանքին հասնելու համար, այն մարդը կարող է հասնել հաջողության, ով կարող է մի կողմ թողնել ցանկությունները, գնալ զոհողությունների, հանուն վաղվա ապագայի:
     7. Ինքնակատարելագործվի'ր:
    
Ամենակարևորը հանեք ձեր միջից արդարանալու սինդրոմը, ավելի լավ է այն փոխարինեք մեղադրանքով, մեղադրեք ձեզ ձեր սխալների համար, և կտեսնեք որ, երբեք էլ նույն սխալը չեք կրկնի: Ձեր մեջ դաստիարակեք բնավորություն: Կարևորեք ձեր հնարավորությունները, և ձեր մտածելակերպը դարձրեք էլ ավելի հարուստ: Մի վայրկյան հետո դարձիր ավելի լավ, քան մի վայրկյան առաջ էիր:
    

     Վերոնշյալ կանոնները կօգնեն Ձեզ հասնել ձեր երազանքին, հետևե'ք այս կանոններին և ապրեք երջանիկ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5009 | 0 | 0
Facebook