Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՕԳՆԵՆՔ ՓՈՔՐԻԿ ՀԱՅԿԻՆ

04:19, երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2016 թ.
ՕԳՆԵՆՔ ՓՈՔՐԻԿ ՀԱՅԿԻՆ
    
Սիրելի հայրենակիցներ մեկ տարի առաջ մենք դիմեցինք հանրության աջակցությանը և ստացանք Արաբական Էմիրություններից մի բարերարի արձաագանք, ով այդպես էլ չներկայացավ և փոքրիկ Հայկի մեկ տարվա բուժման ծախսերը՝ 3000 դոլար արժողությամբ, վերցրեց իր վրա: Արդյունքում, որ Հայկը չէր կարողանում՝ ավտովթարի հետևանքով ստացված վնասվածքներից, խոսել, քայլել, հասանք նրան, որ փոքրիկը սկսեց և խոսել և կատարել ինքնուրույն մի քանի քայլ:
ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՀԱՅԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
     Հայկ Ղուկասյանը 6 տարեկան է: 9 ամսականում երեխան ընտանիքի հետ վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում ստացել է ծանր գլխուղեղային վնասվածք, որից հետո ախտորոշվել է ՄՈՒԿ սպաստիկ տետրապարեզ: Առկա է նաև աջ ոտքի հոդախախտ:

Երեխան տարբեր վերականգնողական բուժումների կարիք ունի, ինչպես նաև սարքավորումների, որոնք կխթանեն նրա զարգացումը: Սակայն, ցավոք, ծնողներն ի զորու չեն հոգալ այդ բոլոր ծախսերը ֆինանսական սուղ պայմաններում գտնվելու պատճառով:
     Շնորհիվ մի շարք բարի մարդկանց աջակցության Հայկը հաճախել է լոգոպեդի պարապմունքների, լողի և ձիավարության ինչը տվել է իր դրական արդյունքները՝: Երեխայի մոտ նկատվում է առաջընթաց: Այժմ Հայկը ինքնուրույն նստում է, բռնված կանգնում է, ձեռքը բռնած քայլում է: Հայկի մայրիկը ինքն է զբաղվում որդու ֆիզիկական զարգացմամբ: Ընտանիքը բնակվում է Արմավիր քաղաքում: Ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և Հայկի բուժմանը նպաստելու համար կարող եք գումարային փոխանցումներ կատարել ՎՏԲ-բանկի հետևյալ հաշվեհամարներին՝

16009035495400 ՀՀ դրամ
     16009035495401 ԱՄՆ դոլար
     16009035495402 Եվրո
     16009035495403 ՌԴ ռուբլի
     SWIF: ARMJAM22
     Ստացող՝ Մարիանա Մնացականյան
     հեռ.՝ +37477-03-07-47, +37493-05-80-84

    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3689 | 0 | 0
Facebook