Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սեպտեմբերի 1

10:52, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2016 թ.
Սեպտեմբերի 1
     Սեպտեմբերի 1-ին, ինչպես հանրապետության բոլոր կրթօջախներում, Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում ևս տոն էր. այստեղ Գիտելիքի և դպրության օրը նշվեց մեծ շուքով և հանդիսավորությամբ: Օրը հատկապես նշանակալից էր դպրոցի առաջին դասարանցիների համար: Միջոցառման պաշտոնական մասից հետո դպրոցի դահլիճում փոքրիկների համար կազմակերպվեց շատ ուրախ և զվարճալի ներկայացում: Եղվարդում արդեն ավանդույթ է դարձել սեպտեմբերի 1-ին բոլոր առաջին դասարանցիներին նվերներով դիմավորելը: Այս գեղեցիկ ավանդույթի հեղինակները ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանն են: Վերջինս, ի դեպ, նույնպես ներկա էր միջոցառմանը և անձամբ ողջունեց ու շնորհավորեց դպրոցականներին ու մանկավարժներին: Միջոցառումն ընթացավ ջերմ մթնոլորտում և տոնական բարձր տրամադրությամբ: Վստահ ենք` Եղվարդի թիվ 2 հիմնական դպրոցի առաջին դասարանցիները դեռ երկար կհիշեն իրենց առաջին սեպտեմբերի 1-ը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4312 | 0 | 0
Facebook