Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քննարկման է դրված ավարտական քննությունների կրճատման հարցը

Nan Zeynalyan
Հեղինակ`
Nan Zeynalyan
16:17, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
Քննարկման է դրված ավարտական քննությունների կրճատման հարցը

2016-2017 ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ ԿԳ նախարարության կողմից ուսումնական պլաններում եւ հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման կարգում կատարվել են մի շարք փոփոխություններ: Այդ մասին օգոստոսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով ավագ դպրոցների աշակերտները երկրորդ կիսամյակում հնարավորություն կստանան ընտրել առնվազն 3 առարկա՝ այն առարկաները, որոնք անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար:

«Այժմ քննարկվում է նաեւ ավարտական քննությունների կրճատման հարցը: Ամենայն հավանականությամբ ավագ դպրոցում 12-րդ դասարանցիները 6-ի փոխարեն կհանձնեն 3 ավարտական քննություն՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայ ժողովրդի պատմություն» առարկաներից: Սովորողները նշված առարկաներից ավարտական քննությունները կհանձնեն դեկտեմբերին, որպեսզի դրանից հետո հնարավորություն ունենան պատրաստվել բուհական քննություններին: Իսկ արդեն երկրորդ կիսամյակում սովորողը նշված երեք առարկաներից որեւէ մեկը, կամ դրանք բոլորը միասին կարող է իր ընտրությամբ ուսումնասիրել, եթե դրանք նրան անհրաժեշտ են միասնական քննությունների ժամանակ», - պարզաբանել է Նարինե Հովհաննիսյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4173 | 0 | 0
Facebook