Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիդերլանդների հայկական դպրոցների հարթակի տարևերջյան հանդեսը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
10:23, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
Նիդերլանդների հայկական դպրոցների հարթակի տարևերջյան հանդեսը
    

    
  • Jun. 21st, 2016 at 12: 48 AM

     niderlandakan
Հունիսի 19-ին ' այս անգամ Նայմեխենի ՄՀՀ միության սրահում տեղի ունեցավ Նիդերլանդների հայկական կիրակնօրյա դպրոցների հարթակի հերթական տարեկան հանդեսը: Նիդերլանդներում հայկական դպրոցներն ավելի շատ են, սակայն հարթակում ընդգրկված դպրոցները չորսն են' Նայմեխենի (դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյան) , Ալմելոյի (դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյան) , Մաստրիխտի (դպրոցի տնօրեն Արտակ Մանուկյան), և Վեստերֆորտի (դպրոցի տնօրեն Ալիս Թովմասյան):
     Ցանկալի է իհարկե հայկական բոլոր դպրոցները միավորվեն միասնական հարթակում' թեև այս միավորման փաստն էլ ինքնին արդեն մեծ ձեռքբերում է, մանավանդ, որ միասնական են գործում հայկական խոշոր համայնքներ ունեցող քաղաքները: Հուսանք, որ առաջիկայում Նիդերլանդներում գործող բոլոր հայկական դպրոցները կմիավորվեն մեկ հարթակում: ՈՒրախալի է, որ այս դպրոցները սերտ կապերի մեջ են Հայաստանում գործող դպրոցների հետ, որոնք են Երևանի՝ Կաթողիկոս Վազգեն առաջինի անվան թիվ 168, Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2, Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 դպրոցները:
     Հարթակի դպրոցների հանդեսի արարողությունը հեռակապով դիտում էին հիշյալ դպրոցների ներկայացուցիչները: Միջոցառուման թեման Հայրենիքն էր:
     Երեխաները ցույց տվեցին, որ հայրենիքն իրենց մեջ է և այն չի չափվում հեռավորությամբ: Մեկը մյուսին հաջորդող երգեր արտասանություններն ու ելույթները կարոտի ու սիրո ներբող էին հայրենիքին...
     Երեխաներին իրենց այցելությամբ պատվել էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդներում Հայ Առաքելական Եկեղեցու հոգշնորհ հայր Արեն վադապետ Շահինյանը:
     Հայաստանից տեսակապով իր ողջույնի խոսքն ուղղեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհավորեց «Հարթակի» դպրոցների աշակերտներին, ծնողներին և մանկավարժներին ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, արժևորեց Հայաստանի դպրոցների հետ առկա կապը, կարևորեց օտար երկրում մայրենի լեզվի ու մշակույթի պահպանությունը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1960 | 0 | 0
Facebook