Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոլանդահայ կազմակերպությունները ողջունում են Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի որոշումը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
10:12, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
Հոլանդահայ կազմակերպությունները ողջունում են Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի որոշումը
    
    

    
  • Jun. 3rd, 2016 at 5: 05 PM

    
Մամլո հաղորդագրություն
    
     Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ողջունում է
     Հայոց ցեղասպանության մասին գերմանական բանաձևի ընդունումը

    
Հաագա, 2 հունիսի 2016 թ. – Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից` Օսմանյան կայսրությունում Հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը ձայների ճնշող մեծամասնությամբ (628 կողմ, մեկ դեմ և մեկ ձեռնպահ) ։
    
     Բունդեսթագի պատգամավորների բոլոր ելույթները տպավորիչ էին.։ Նրանք առանց բացառության հստակորեն և բուռն ծափահարությունների ներքո խոսեցին Հայոց ցեղասպանության մասին, անհրաժեշտ համարեցին ճանաչել պատմական ճշմարտությունը, որպեսզի հնարավոր լինի հայացք նետել դեպի ապագան։
    
     Մենք ուրախ ենք, որ կանցլեր Մերկելը նախապես հայտարարել էր, որ կսատարի բանաձևի ընդունմանը։
    
     Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան մասնավորապես երախտապարտ է Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրին, ով համառորեն դիմակայեց թուրքական ծանր ճնշումներին և սպառնալիքներին։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան երախտագիտություն է հայտնում նաև Գերմանիայում, ինչպես նաև Նիդերլանդներում գտնվող բազմաթիվ գերմանացի, թուրք, քուրդ, ալևի և այլ անհատներին և բազմաթիվ կազմակերպություններին, որոնք աջակցել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
    
     Հայերը լավատեղյակ են, որ նույնիսկ Հայոց ցեղասպանության տարիներին եղել են քաջ մարդիկ, ովքեր իրենց կյանքը վտանգի ենթարկելով փրկել են հայերին անխուսափելի ջարդերից և երախտապարտ են այդ մարդկանց։
    
     Գերմանական բանաձևը համոզիչ է նաև այն առումռով, և դա հստակ կերպով արտահայտվել է Բունդեսթագի պատգամավորների ելույթներում, որ Գերմանիան որպես նախկին դաշնակից Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման մասին զեկույցներն ուղղակիորեն ստացել է սեփական դիվանագետներից ն հետևաբար ցեղասպանության փաստերը քաղված են սեփական արխիվներից։ Սա պարտավորացում է նրանց կրել հատուկ պատասխանատվություն։ Բացի այդ, տպավորիչ էր այն հանգամանքը, որ բանաձևում, հաշվի առնելով գերմանական փորձը այս ասպարեզում, ընդգծվում է սեփական պատմության ճանաչման կարևորությունը և անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել այն և հետևաբար սկսել մերձեցման և հաշտեցման գործընթացը։ Բազմաթիվ կոչեր արվեցին այդ կապակցությամբ։
    
     Նիդերլանդների խորհրդարանը դեռ 2004 թվականին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Հոլանդական կառավարությունը որդեգրել է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության մասին միջազգային գիտական շրջանակներում գոյություն ունի կոնսենսուս։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կոչ է անում Գերմանիայի և Նիդերլանդների կառավարություններին լուրջ վերաբերվել սեփական խորհրդարաններին և պատմության մասին խոսել միանշանակ և պատասխանատու բառերով, այնպես ինչպես խոսվում է այդ խորհրդարաններում։
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1568 | 0 | 0
Facebook