Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թավադը

19:07, կիրակի, 28 օգոստոսի, 2016 թ.
Թավադը
     Մեղսանքներս, Տե՜ր, կդնեմ մի կողմ,
     Դրանց երեսից շատ եմ տառապել,
     Սատանի քամուն կասեմ պտտահողմ.
     Ապագովանքիս կերպն է տարածել:
     Կասեմ` մանկան պես մաքուր եմ, Բարձյա՜լ,
     Ձեռք բերովի է մեղքի պարագան,
     Ում ծանակել եմ՝ տապակդ* է դարձյալ,
     Ծաղր է ակնհայտ, իսկը բալագան:
     Սրան օձի պես դրեցին ծոցիս,
     Քաջքին թամբեցի որպես հովատակ,
     Մերվածքի համար ծակ էր խնոցիս,
     Շունս էր անատամ, ծամեց արվանտակ:
    
     Ամեն բան ներքին կապով է կապված,
     Բառը և բանն են սկզբից եղել,
     Ես այս տողերին վաղուց եմ կարգված,
     Պոետն իմ լեզուն որտեղի՞ց պեղեր:
    
     *տապակը թավա իմաստով և գումարած դ, փոքրիկ բառախաղ է
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4041 | 0 | 0
Facebook