Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՄՆ-ՈՒՄ ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԵԼ Է 10-ԱՄՅԱ ԱՂՋԻԿ. ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԻ ՄԵՋ Է ՆԱԵՒ ՆՐԱ ՄԱՅՐԸ

16:11, կիրակի, 28 օգոստոսի, 2016 թ.
ԱՄՆ-ՈՒՄ ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԵԼ Է 10-ԱՄՅԱ ԱՂՋԻԿ. ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԻ ՄԵՋ Է ՆԱԵՒ ՆՐԱ ՄԱՅՐԸ

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքի բնակչուհի Վիկտորիա Մարտենսը սպանվել է իր 10-րդ տարեդարձի հաջորդ օրը: Սպանության կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել, այդ թվում` երեխայի մայրը:


     Ինչպես նշում է CNN-ը, Ալբուկերկեի ոստիկանությունը սպանության մեջ կասկածում է Վիկտորիայի մորը` Միշել Մարտենսին, մոր ընկերոջը` Ֆաբիան Գոնսալեսին, և վերջինիս զարմուհի Ջեսիքա Քելլիին:


     Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր ժամանելուն պես հայտնաբերել են աննշան վնասվածքներով երկու մեծահասակների, իսկ երրորդը փորձել է պատշգամբից ցատկելով փախուստի դիմել բնակարանից: Երբ ոստիկանությունը մտել է բնակարան, այն լցված է եղել ծխով, և աշխատակիցները լոգասենյակում գտել են այրվող վերմակի մեջ մասնակիորեն փաթաթված Վիկտորիա Մարտենսի մարմինը:


     Կայքը գրում է, որ երեխան անոթազարկ չի ունեցել, նրա ձեռքերն ու համարյա ամբողջ ձախ ոտքը կտրված են եղել:
    
     Վիկտորիայի մայրը` Միշել Մարտենսը, ոստիկանության աշխատակիցներին պատմել է, որ երեխային հանգստացնելու նպատակով մեթամֆետամին են տվել, և ինքն ու իր ընկերը աղջկա ներկայությամբ սեռական հարաբերություններ են ունեցել:
    
     Կինը նաև պատմել է, որ Գոնսալեսը խեղդամահ է արել իր դստերը: Տղամարդը հերքել է իր մասնակցությունը սպանությանը և ասել, որ մեղավորը Քելլին է, ում նա ներկայացրել է որպես իր զարմուհի: Գոնսալեսն ասել է, որ Քելլին դանակահարել ու մասնատել է երեխային:
    

Նշվում է, որ հանցագործության երեք կասկածյալները քրեական անցյալ ունեն: CNN-ը գրում է նաև, որ Միշել Մարտենսի ու Ջեսիքա Քելլեյի փաստաբանները չեն պատասխանել իրենց զանգերին:


    
Աղբյուրը` haystar.do.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5093 | 2 | 0
Facebook