Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես ամրապնդել տեսողությունը

20:03, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Ինչպես ամրապնդել տեսողությունը

Տեսողության ամրապնդմանը մեծապես նպաստում է կարոտինով առատ սննդամթերքը: Օրգանիզմում վերածվելով A վիտամինի` այն նպաստում է աչքերի լորձաթաղանթի վերականգնմանը` դրանով իսկ կանխելով բորբոքումները: A վիտամինը մասնակցում է ռոդոփսինի (գունային տեսողություն ապահովող նյութ) արտադրությանը: Աչքի ինտենսիվ աշխատանքն ընդհանրապես պահանջում է վերոնշյալ վիտամինի մեծ քանակություն:
    
Կարոտին շատ են պարունակում ձկները, բանջարեղենը, մրգերը (հատկապես գազարը, եղինջը, ծիրանը, ծիրանաչիրը, մասուրը և չիչխանը): Վերջին հետազոտությունների համաձայն՝ օրական 100 գրամ գազարը բավական է, որ հագեցվի մարդու օրգանիզմի A վիտամինի պահանջը: Բայց մարդու ստամոքսաղիքային համակարգը կարոտինը յուրացնում է միայն ճարպերի հետ, և այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում գազարն ուտել կարագի կամ թթվասերի հետ:

Բացի այդ, սուր տեսողություն պահպանել ձգտող մարդկանց կերակրացանկում պետք է լինեն կաթնամթերքներ, հնդկաձավար, հավամրգի (չերնիկա), ցիտրուսային պտուղներ, ընկուզեղեն, լոլիկ, մաղադանոս, սպանախ:

Նաև անհրաժեշտ է կերակրացանկում ընդգրկել սելեն պարունակող մթերքներ: Լինելով հզոր հակաօքսիդանտ` այս հանքային նյութն օրգանիզմը պաշտպանում է շատ հիվանդություններից, այդ թվում կատարակտից (ոսպնյակի մթագնում) և աչքի ցանցաթաղանթի դեղին բծի վաղաժամ կազմափոխությունից: Սելենի առատ աղբյուր են հացահատիկը, եգիպտացորենը, չթեփազերծված բրինձը, ծովամթերքները, ինչպես նաև սնկերը (սպիտակ սունկը, ձվասունկը (լիսիչկա, շամպինյոնը, ագարիկոնը (ռիժիկ) ):

Տեսողությանն օգտակար է նաև E վիտամինը: Այն խոչընդոտում է ակնաբյուրեղի մթագնելուն: Օգտակար է նաև B2 վիտամինը, որը ոչ միայն պահպանում է տեսողությունը, այլև կանխում է աչքերի բորբոքային հիվանդությունները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6711 | 0 | 0
Facebook