Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ Վերան ինձ նայում է այս հայացքով, ինձ թվում է իմ կյանքն է ուզում, երանի թե ես տառապեի իր փոխարեն. Երանի թե ոչ մի բալիկ չտառապեր, Երանի ..

Ռոզա
Հեղինակ`
Ռոզա
15:16, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Երբ Վերան ինձ նայում է այս հայացքով, ինձ թվում է իմ կյանքն է ուզում, երանի թե ես տառապեի իր փոխարեն. Երանի թե ոչ մի բալիկ չտառապեր, Երանի ..

Բնության առաջ բոլորն են հավասար ... այս աֆորիզմը հեռու է իրականությունից, համենայնդեպս առողջության հարցում ։ Ցավոք, հարյուր հազարավոր երեխաներ են ծնվում առողջական խնդիրներով, և դեռ մանկուց, մոր գրկում (իսկ շատ ավելի հաճախ՝ մանկատանը) սկսում իրենց դժվարին, կենաց-մահու անարդար պայքարը ։ Փոքրիկ Վերոնիկան բնության անարդարության ևս մեկ զոհն է դարձել. Բալիկը ծնվել է բնածին արատով, ունի մի քանի ծանր հիվանդություն , լսողության կորուստ, խոսքի բացակայություն, ցնցումներ, որ ամեն օր, ամեն րոպե սպանում են ուղեղի բջիջները ՝ էլ ավելի դժվար և անմարդկային դարձնելով նրա պայքարը ։

Վերոնիկայի մայրիկի ՝ Անիի հետ կարճ զրույց ունեցա, սակայն դա էլ բավարար էր հասկանալու, որ մայրիկը մի ամբողջ անսահման սիրող սիրտ ու կյանք է նվիրել իր բալիկի առողջ ապագայի համար ։ Անին, համեստ, ամաչկոտ, խելացի, ուժեղ մայր, ինչպես ինքն է նշում «Վերոնիկան ինձ ուժ է տալիս, նա ինձ սովորեցրեց ինքնուրույն ապրել, հասկացրեց, որ ես ուժեղ եմ, իմ միակ նպատակը նրան առողջ տեսնելն է ...»

Անին պատմում է.

-Ամեն ինչ այնքան լավ էր, սիրելի ամուսին, ընտանիք, գյուղի պարզ և խաղաղ կյանք, հրաշք բալիկի սպասումով օրեր։ Վերոնիկան էծնվեց պորտալարը վզին փաթաթված, և, չնայած դրան, բժիշկները վստահեցրեցին, որ երեխան լիովին առողջ է ծնվել։ Վերադարձանք տուն, սակայն երեխան մշտապես լալիս էր, ոչ մի կերպ չէի կարողանում հանգստացնել ։ Սիրտս վկայում էր, որ երեխան խնդիր ունի ։ Ութ ամսականում ոչինչ չէր կարողանում անել, նույնիսկ գլուխը չէր կարողանում պահել, առաջարկում էի հետազոտություններ անել, իսկ տանեցիները պնդում էին, որ դա նորմալ է ։ 1.6 տարեկանից սկսեցին ցնցումները ։ Երևանում բժիշկները հայտնաբերեցին էպիլեպսիա, երկկողմանի ծանրալսություն, միկրոսեֆալիա, ձախակողմյան հեմիպարեզ ։ Վերադարձանք գյուղ, բայց էլ ոչինչ առաջվանը չէր...

Վերոնիկայի հայրիկի և ընտանիքի մասին Անին դժվարությամբ է խոսում, միայն ասում է.

-Ես ընտրեցի երեխայիս, նրա հետ տեղափոխվեցի Երևան, բնակարան վարձեցի քրոջս հետ և սկսեցի պարապմունքները աղջկաս հետ ։ Ընդհամենը մի քանի ամիս անց Վերան սկսեց նստել ։ Դա կյանքիս ամենաերջանիկ պահերից էր, երբ աղջիկս ինձ ևս մեկ անգամ համոզեց, որ բոլոր զոհողությունները ծառայեցին իրենց նպատակին ։ Հինգ տարեկանում սկսեց քայլել, և դա աննկարագրելի էր ։ Ցավոք սրտի այնքան էի կենտրոնացել ֆիզիկական զարգացման վրա, որ չնկատեցի, թե ինչպես ցնցումները, որ բժիշկները ոչ մի կերպ չէին կարողանում դադարեցնել, ավելի խորացան ։ Ամեն առավոտյան, տեսնում եմ, թե ինչպես է Վերոնիկան քսան րոպե ցնցվում, գալարվում ցավերի մեջ, նայում եմ և մայրական սիրտս ամեն անգամ ցնցվում և գալարվում։ է իր հետ ...

Անին խնդրում է բոլորիս, որ իրենց փոքրիկ, անօգնական ընտանիքին օգնության հասնենք, քանի որ ցնցումները շատ լուրջ են . Դրանք քայքայում են երեխայի ուղեղի առողջ բջիջները, և սպառնում երեխայի ոչ միայն ֆիզիկական ռեգրեսին, այլև կյանքին ։ Անին և Վերոնիկան գոյատևում են երեխայի հաշմանդամության թոշակով, չնայած դրան, Անին ամեն լուման հավաքում է, որպեսզի Վերոնիկան հնարավորություն ունենա բուժվելու Եվրոպայում

Բարեկամներ, իսկապես ամեն լուման է կարևոր, փորձենք օգնել Վերոնիկային, թեթևացնելով իր ցավը


    

Անիից խնդրեցի Վերոնիկայի նկարը և փաստաթղթերը օգտագործել, նկարը տրամադրելիս ասեց,

Գիտեք, երբ Վերան ինձ նայում է այս հայացքով, ինձ թվում է իմ կյանքն է ուզում, երանի թե ես տառապեի իր փոխարեն. Երանի թե ոչ մի բալիկ չտառապեր, երանի..
    
     Վերոնիկային օգնելու համար, մայրիկի ՝ Անիի անունով բացվել է հաշվեհամար
    
     Հայաստանից կատարվող փոխանցումների համար`

220098445160000 AMD
     220098440591002 EUR
     220098440187958 RUR
     220098441060001 USD
     Ստացող՝ Անի Մխիթարյան
    
    

Արտասահմանից կատարվող փոխանցումների համար/

EUR-ով փոխանցումների համար՝

Correspondent bank:
     DEUTSCHE BANK AG, GERMANY
     SWIFT: DEUTDEFF

Beneficiary bank:
     ACBA-CREDIT AGRICOLE BANK
     SWIFT code: AGCAAM22
     correspondent account n. 100 9477191 0000 EUR (DO NOT use as beneficiary account number)

Beneficiary name: Ani Mkhitaryan
     Beneficiary account number (IBAN): AM220098440591002
    
    

Correspondent bank:
     Commerzbank, AG
     SWIFT: COBADEFF

Beneficiary bank:
     ACBA-CREDIT AGRICOLE BANK
     SWIFT code: AGCAAM22
     correspondent account n. 400888012200 EUR (DO NOT use as beneficiary account number)

Beneficiary name: Ani Mkhitaryan
     Beneficiary account number (IBAN): AM220098440591002
     …
     Correspondent bank:
     CREDIT AGRICOLE S.A. FRANCE
     SWIFT: AGRIFRPP


     Beneficiary bank:
     ACBA-CREDIT AGRICOLE BANK
     SWIFT code: AGCAAM22
     correspondent account n. 20141459000 EUR (DO NOT use as beneficiary account number)

Beneficiary name: Ani Mkhitaryan
     Beneficiary account number (IBAN): AM220098440591002

USD-ով փոխանցումների համար՝

Correspondent bank:
     DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS
     SWIFT: BKTRUS33
    
    

Beneficiary bank:
     ACBA-CREDIT AGRICOLE BANK
     SWIFT code: AGCAAM22
     correspondent account n. 04422200 EUR (DO NOT use as beneficiary account number)

Beneficiary name: Ani Mkhitaryan
     Beneficiary account number: 220098441060001

RUR-ով փոխանցումների համար՝

Correspondent bank:
     Сбербанк России
     БИК: 044525225
     К/С: 30101810400000000225
     ИНН: 7707083893
     SWIFT: SABRRUMM012
    
    

Beneficiary bank:
     ACBA-CREDIT AGRICOLE BANK
     SWIFT code: AGCAAM22
     correspondent account n. 30111810200000000521

Beneficiary name: Ani Mkhitaryan
     Beneficiary account number: 220098440187958
    
     Ռոզա Սարգսյան Ֆենդեր


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
14529 | 0 | 0
Facebook