Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանից փախածները հայրենասեր են, Հայստան վերադարձածներնը, դավաճան և ստո՞ր

19:54, երեքշաբթի, 16 օգոստոսի, 2016 թ.
Հայաստանից փախածները հայրենասեր են, Հայստան վերադարձածներնը, դավաճան և ստո՞ր
     Մի շարք բիզնեսմեններ, 90 ական թվականներին, «ներդրումներ» արեցին, այսպես ասած..., իրենք իրենց մի ջեբից փող հանեցին և ներդրեցին իրենց բիզնեսի մեջ` հենց իրենց մյուս ջեբի մեջ, անուն հանելով, թե Հայաստանի տնտեսության մեջ են ներդրում անում: Այդ ամենից հետո, տևական ժամանակ «կթեցին» երկիրը, որոշակի մարդկանց կոպեկներով աշխատանքով «ապահովվեցին», ներկրեցին և ծախեցին ինչ-որ բռակ փալաս-փուլուս ու տեխնիկա: Այդքանից հետո, նրանցից որոշների մոտ մի պահ եկավ, որ իրենք իրենց ասեցին` . «բավական է էլի լափենք, եկեք մեր եղած չեղածները ծախենք, մեր փասա փուսեքը հավաքենք և ռադ լինենք էս երկրից, քանի մեզ մեկը մի օր չի պատժել, կամ իշխանությունները չեն նստացրել»:
     Վերջում, նրանք որպես կանոն, թույն ու թարախով լի ելույթներ են ունենում Հայաստանի դեմ և իրենց փողերը հավքած, թողնում գնում: Մեր Ընդդիմադիր դաշտի լրատվամիջոցներն էլ, որպես կանոն, շատ ջերմ ընդունում են այդ մարդկանց ելույթները և մեծ եռանդով տարածում, դիտում և լայք ապահովվում:
     Այդ ամենից հետո, այնպես ա լինում, որ երկար տարիներ Հայստանը և հայերին կթած, այդ կերպարները դառնում են «լավ տղեք» և ազգասեր ու հայրենասեր մարդիկ:
     Այս ամենը որ գրեցի` անհերքելի փաստեր են և մեր ոչ հեռու անցյալում տեղի ունեցած դեպքերի մասին են հիշեցնում պարզապես:
     Ավելի զզվելի է այն, որ հենց նույն 90 ական թվականներին, բազմաթիվ անգամներ ԱՄՆ և Եվրոպական զարգացած երկրներ գնացած և Հայստան վերադարռած այնպիսի տաղանդավոր մտավորականների են այսօր Հայաստանում փորձում արժեզրկել և վարկաբեկել, ինչպիսիններից է Արթուր Մեսչյանը:
     Այսինքն` մարդիկ որ թքում մրում են մեր հայրենիքը և թույն ու թարախ թափելով` լքում երկիրը, այսօր լավ տղերք են, ազգասերներ և հայրենասերներ, իսկ ովքեր որ «դրսում» ունենալով ամեն ինչ և ամեն հնարավորություն` թողեցին և հետ եկան իրենց հայրենիք և այստեղ փորձում են, առանց թույն ու տարախ թափելու, իրենց գործով զբաղվել և մի-մի փոքրիկ բան փոխել դեպի լավը` դավաճաններ են և ստոր ծախված սիրկաներ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7586 | 0 | 0
Facebook