Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ մարդը չգիտի, թե երբ կավարտվի իր կյանքը

Նարեկ Ավետյան
18:35, կիրակի, 14 օգոստոսի, 2016 թ.
Ինչո՞ւ մարդը չգիտի, թե երբ կավարտվի իր կյանքը

Պատշաճ չէ մեզ իմանալ մահվան օրը, որովհետև Տերն արգելեց՝ ասելով. «Ձեզ տրված չէ իմանալ ժամը և ժամանակները» (Գործք. 1: 7):

Եվ սա երեք պատճառով.
     Նախ` եթե մարդն իմանար իր մահվան օրը` չէր կառուցի և չէր տնկի, և ոչ էլ զավակ կծներ, ու դա կլիներ ավերման պատճառ:
     Երկրորդ` որովհետև մարդիկ բազում տարիներ կմնային մեղքերի մեջ` վերջին օրը ապաշխարելու հույսով, և հետո, սովորելով մեղքերին՝ չէին կարողանա դարձի գալ, ու բոլորը կկորչեին:
     Երրորդ` նույնիսկ եթե և դարձի գային մահամերձ վիճակում, ապա ապաշխարելու ժամանակ չէին ունենա և կմեռնեին առանց արդարության պսակին արժանանալու:

Գրիգոր Տաթևացի
     «Գիրք Հարցմանց»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6888 | 0 | 0
Facebook