Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քնելու դիրքը պատմում է ձեր հոգեվիճակի և բնավորության մասին

Ժպտա Ժպտիկյան
00:41, կիրակի, 14 օգոստոսի, 2016 թ.
Քնելու դիրքը պատմում է ձեր հոգեվիճակի և բնավորության մասին
     1.Թագավորական դիրք, երբ մարդը լայնորեն բացում է ոտքերն ու ձեռքերը: Բժշկական տեսանկյունից մեջքի վրա պառկելը ամենաառողջարարն է, իսկ հոգեբանական տեսանկյունից դա խոսում է առողջ ֆիզիկական վիճակի մասին: Քնած թագավորները բաց մարդիկ են, լիդերներ, ուժեղ, ինքնավստահ մարդիկ: 2.Նկարի երկրորդ տարբերակում պատկերված դիրքը վկայում է, որ կյանքի այս շրջանում մարդիկ խնդիրներ ունեն: Նրանք վստահ չեն իրենց ուժերին և աջակցության կարիք ունեն: Հաճախ գերադասում են մենակությունը, խուսափում են աղմկոտ ընկերակցությունից և ինքնամփոփ են: Այս դիրքում քնում են ստեղծագործ անհատները, ովքեր վախենում են քննադատություններից և անհաջողություններից: 3.Մարդիկ, որոնք քնում են փորի վրա հաճախ թվում են ձանձրալի և մանրախնիր, սակայն նրանց շարքերում շատ են թաքնված առաջնորդները: Նրանք մանրակրկիտ ամեն ինչ գծագրում են և մեծ ուշադրություն են դարձնում այնպիսի մանրուքներին, որոնք դիմացինները չեն նկատում: Նրանք շատ պարտաճանաչ մաքրասեր մարդիկ են, ինչը պահանջում են նաև դիմացինից: Հմտորեն կարողանում են թաքցնել իրենց զգացմունքները և հաճախ չեն վստահում դիմացինին: 4.Կողքի վրա քնելը ամենատարածված քնի դիրքն է: Աջլիկները սովորաբար քնում են դեպի աջ, իսկ ձախլիկները` ձախ: Սա խոսում է այն մասին, որ մարդը գտնվում է հավասարակշիռ վիճակում, ինքն է որոշում իր խնդիրները և միշտ պատրաստ է օգնելու դիմացինին: Չնայած նման մարդը չի ձգտում առաջնորդ դառնալ, սակայն բավականին ինքնավստահ է իր ուժերին:
Աղբյուրը` Jpitov.ru
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7294 | 0 | 0
Facebook