Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամեն մի չկայացած ճիճու խոսքի իրավունք է ստացել. Արշակ Զաքարյան

21:02, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
Ամեն մի չկայացած ճիճու խոսքի իրավունք է ստացել. Արշակ Զաքարյան
    
Հայտնի ռեժիսոր Արշակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. ֆեյսբուքի հայտնվելու ամենաբացասական կողմը, որ ամեն մի չկայացած ճիճու խոսքի իրավունք է ստացել: Ժամանակին հրապարակավ վերլուծություն անելու կամ քննադատելու համար համապատասխան կրթություն կամ գոնե հեղինակություն պետք է մարդ ունենար: Մեր երիտասարդ տարիներին մենք կերազեինք, որ մեր մեծություններից մեկն ու մեկը մեզ բարևելու հնարավորություն տար, իսկ այսօր մի դեղնակտուց պատանի կամ աղջնակ կարող է վերջին խոսքերով Տիգրան Մանսուրյանին, կամ Ազնավուրին կամ որևէ այլ Մեծության ոչ միայն քննադատել, այլ ամենավերջին խոսքերով հայհոյել, հենց միայն նրա համար որ նրա կարծիքը չի համապատասխանում իր «հեղափոխական» կամ ակտիվիստական կարծիքի հետ: Հաշվի չեն առնում ոչ մի բան, սրբություն ասածը ընդհանրապես վերացել է, վերցրու ազգային հերոսներից մեկին նկարը չպացրու էջիդ գլխավոր նկար, մի երկու հատ եռագույն ու այլ հայրենասիրական սիմվոլներ դիր, ընտրիր որևէ հնչեղ անուն` ասենք, պայքարիստ ըբոստյան, կամ Վրեժ Լուծողական, ու աջ ու ձախ դիր «քլնգիր» ում ուզես ոնց ուզես, կարևորը արժեզրկես բոլոր հին ու նոր արժեքները և քո խակ ուղեղով գովազդես քո պատկերացրած արժեհամակարգը:
Ցավալին, որ նման անդեմ կատուների գրածներին սկսում են հավանություն տալ ոչ միայն իր նման ֆանտոմասները այլ նաև մարդիկ ովքեր այս կամ այն դրդապատճառով «վառված» են եղել այդ մեծություններից: Ասենք էդպես կլիներ եթե հիմա Սալյերին ողջ լիներ ու ինչ որ մի ֆեյք 15 տարեկան «դհոլիստ» գրեր որ Մոցարտը վատ կոմպոզիտոր է քանզի դհոլով «կծեմ յարիս թուշը» երգի տակ չէր կարող նվագել: Անմիջապես Սալյերին լայքեր կշարեր ու կկիսվեր այդ ստատուսը: Ցավոք սրտի նույն ֆեյսբուքը հնարավորություն է տալիս շփվելու նաև հոյակապ մարդկանց հետ, ովքեր այս տիրույթը օգտագործում են ի օգուտ մարդկության և մեր ազգի, մանավանդ սփյուռքահայ մեր եղբայրների և քույրերի հետ, թե չէ ես վաղուց լքած կլինեի այն: Հուսով եմ, որ մի օր կբացվի նման մի տիրույթ ուր մտնելու համար կպահանջվի ինտելեկտի համապատասխան աստիճան: Ես դեռ չգիտեմ ինչպես բայց երևի կգտնեն միջոցը դա անելու, և շփումը տհաճից կդառնա ցանկալի և հաճելի...
Աղբյուրը` tigranmets.org
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
4
4669 | 0 | 4
Facebook