Յուրաքանչյուր անհատ լույս աշխարհ է գալիս ոչ միայն իր ծնողների արժանի զավակը լինելու այլ նաև իրեն տրված շնորհը զարգացնելու և հանրությանը լավ գործ հրամցնելու համար լինի դերասան, գրող թե լրագրող:
Ես այսօր անդրադառնում եմ «ՈՐԲԱՆՈՑ» ինչպես նաև արդեն իր մեկամյակը նշող «ՁՄՌԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ» վեպի հեղինակ, երիտասարդ արձակագիր՝ Էդգար Կոստանդյանին: Նրա գրչով հոսող յուրաքանչյուր տող ներկայացնում է իր սերնդի անցած դժվարին ուղին: Էդգար ջան, շնորհավորում եմ, թվով չորրորդ վեպիդ մեկամյակի առիթով, քեզ և բոլոր այն անձանց ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին որպեսզի «ՁՄՌԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ» A4 ֆորմատից վերածվի գրքի և «ՈՐԲԱՆՈՑ» վեպի նման արժանավաել ներկայանա ընթերցասեր հանրությանը: