Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հադսոն Բառնեթ. «Խորհրդավոր պարտեզ» գրքի քննարկում

14:47, երեքշաբթի, 19 հուլիսի, 2016 թ.
Հադսոն Բառնեթ. «Խորհրդավոր պարտեզ» գրքի քննարկում

Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի գրադարանում հուլիսի 18-ին տեղի ունեցավ անգլիացի մանկագիր Հադսոն Բառնեթի «Խորհրդավոր պարտեզ» գրքի քննարկումը:

Գրքի հերոսուհին` Մերի Լենոքսը` կամակոր ու փոքրիկ աղջիկը, շփվելով բնության, ծաղիկների ու թռչունների հետ, վերափոխվում է ու դառնում բարի, կարեկից ու կենսասեր, այդպիսին դարձնելով նաև իր եսասեր զարմիկին:

Քննարկմանը իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին միջին դպրոցական տարիքի աշակերտները: Հարց ու պատասխանի, թեստային աշխատանքի միջոցով նրանք արտահայտեցին իրենց սեփական տեսակետը և եկան այն համոզման, որ բնությունը հրաշքներ է գործում: Շփվելով բույսերի և կենդանիների հետ` մարդիկ դառնում են ավելի բարի, ազնիվ և ձեռք են բերում պատասխանատվության մեծ զգացում:

Քննարկման նպատակն էր արժևորել բուսական և կենդանական աշխարհի դերը մարդկանց կյանքում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10526 | 0 | 0
Facebook