Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ալոէի 1-ին և միակ հայաստանյան տնտեսության արտադրանքը հասանելի կլինի նաև գյուղմթերքների շուկայում

22:16, շաբաթ, 16 հուլիսի, 2016 թ.
Ալոէի 1-ին և միակ հայաստանյան տնտեսության արտադրանքը հասանելի կլինի նաև գյուղմթերքների շուկայում

Աշխարհի բոլոր զարգացած երկրներում, ինչպես նաև Հայաստանում, մեծ պահանջարկ վայելող, բժշկության և կոսմետոլոգիայի մեջ մեծ կիրառում ունեցող, ալոե դեղաբույսի հայաստանյան միակ արտադրող տնտեսության արտադրանքն այսուհետ հասանելի կլինի նաև Երևանի Կոմիտասի փողոցի սկզբնամասում, շաբաթ և կիրակի օրերին գործող գյուղմթերքների տոնավաճառում:

Հայաստանում այս հրաշագործ բույսի միակ արտադրողը, շուկայում կներկայացնի, ամբողջովին Հայաստանում աճեցրած և մշակած ալոե բույսերն ու բնական դեղամիջոցների պատրաստման և կոսմետոլոգիայի մեջ կիրառվող, դեղաբույսի հասուն տերևները:


    

«Մեր արտադրանքը, անկախ նրանից, որ միակն է Հայստանում` կլինի շատ մատչելի և հասանելի կլինի բոլոր խավի գնորդների համար», - մեզ հետ զրույցում նշեց Հայաստանում ալոե բուծող միակ գյուղատնտեսը` Կարապետ Ավագյանը` հավելելով, որ գնային քաղաքականությունը որոշվում է բույսերի չափսերից, ինչն էլ հենց թույլ է տալիս առաջարկել անհամեմատ էժանագին և թանկ բույսեր, պահպանելով բույսերի որակական հատկանիշները: Որակի առումով, թե տանկ, թե էժան` մեծ, թե փոքր` բոլոր բույսերն էլ նույնն են:


    

Գյուղատնտեսը պատրաստ է նաև ալոե բուծել պատրաստվող համարձակ տնտեսություններին ապահովվել մեծաքանակ ալոե դեղաբույսերով ինչպես նաև տրամադրել անվճար խորհրդատվություն: Սակայն այսօր ըստ նրա խոսքերի Հայաստանում դեռևս չկան նման համարձակություն ունեցող գյուղատնտեսներ:


    

Ըստ Կարապետ Ավագյանի` հայ հասարակության համար մատչելի կլինեն նաև դեղագործության և կոսմետոլոգիայի մեջ կիրառության համար օգտագործվող տերևները. «կոսմետոլագիայի և դեղագործության մեջ կիրառվելու համար առավել նպատակահարմար է օգտագործել ալոե դեղաբույսի 2.5 տարեկանից ավելի մեծ տարիքի տերևները: Այսօր մենք կարողանում ենք մեր տնտեսության շնորհիվ, առաջարկել 5 ից 7 տարեկան, հասուն և մեծ տերևներ:


    

Հավելենք, որ ընկերությունն իրականացնում է կոսմետոլագիայի և դեղագործության մեջ օգտագործվող, հասուն ալոե բույսերի և հասուն տերևների մանրամեծածախ վաճառք և անվճար առաքում նաև համացանցով, իր ֆեյսբուքյան «Aloe / Ալոեի մշակում և աճեցում Հայաստանում» պաշտոնական էջով:

Աղբյուրը` photoart.biz
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4904 | 0 | 0
Facebook