Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

15 տարի անց աղջնակը քայլում է, սակայն նրան օգնություն է անհրաժեշտ

Օգնենք
Մամուլի խոսնակ`
Օգնենք
15:10, երեքշաբթի, 12 հուլիսի, 2016 թ.
15 տարի անց աղջնակը քայլում է, սակայն նրան օգնություն է անհրաժեշտ
    

Միայնակ մայր Մերի Մարտիրոսյանը դիմում է հայրենակիցների աջակցությանը: Նրա երկու զավակները Սամվել Հայկի Պապյանը՝ ծնված 2002 թվականին և Սիրանուշ Հայկի Պապյանը՝ ծնված 2000 թվականին, հաշմանդամ են ՝ որդին ծնվել է ասպերգերի համախտանիշով /աուտիզմ/, իսկ դուստրը մանկական ուղեղային կաթվածով: Սիրանուշը փոքրուց Երևանի վերակագնողական կենտրոնում մշտական գտնվել է բժշկական հսկողության տակ: Աղջիկը ինքնուրույն չի քայլում, խոսքը խախտված է: Մինչև 2015 թվականը նա տեղաշարժվել է անվասայլակով, և վերականգնողական բուժումներն ստանալով արդյունավետ արդյունքի է հասել՝ կարողանում է քայլակով տեղաշարժվել: Հիմա նրան ընձեռնվել է հնարավորություն մեկնելու ՌԴ վիրահատության, որի արդյունքում աղջնակը կկարողանա ինքնուրույն քայլել: Վիրահատության համար անհրաժեշտ է 3000 դոլար, որն ընտանիքը չունի, այդիսկ պատճառով դիմում է հանրության աջակցությանը: Աղջիկը բազմաշնորհ է՝ երգում է, նկարում, մրցույթներում ունեցել է հաջողություններ:
     Ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկում Մերի Մարտիրոսյանի անունով բացված հաշվեհամարներին՝
     16063002962900 ՀՀ դրամ;
     16063002962901 ԱՄՆ դոլար;
     16063002962902 ԵՎՐՈ;
     16063002965903 ՌԴ ռուբլի;
     SWIFT: ARMJAM22
     Մերի Մարտիրոսյանի հեռախոսահամարն է՝ +37493 007 591:
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2497 | 0 | 0
Facebook