Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

ՍՐՏԱՑԱՎ ԶՈՒՅԳԸ ՀՈՎԱՆԱՎՈՐԵՑ ԶՈՀՎԱԾԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

01:11, շաբաթ, 09 հուլիսի, 2016 թ.
ՍՐՏԱՑԱՎ ԶՈՒՅԳԸ ՀՈՎԱՆԱՎՈՐԵՑ ԶՈՀՎԱԾԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
     Մի խումբ բարի մարդիկ հավաքվել էին իրար գլխի և մտահոգվում էին հայրենիքի ներկա վիճակի համար: Ներկա էին հյուրեր Ֆրանսիայից՝ մի գեղեցիկ հայկական ընտանիք՝ Կարեն և Ստելլա Կիրակոսյանները, ինչպես նաև սիրիահայ մի հրաշք բարի մարդ, ով պատրաստակամ ծառայում է հայրենիքին՝ վաղվա օրը գեղեցիկ դարձնելու համար՝ տիկին Լենա Մուրադյանը: Տիկին Լենան նոր էր վերադարձել Գյումրիից և շատ հուզված պատմում էր 2011 թվականին զոհված ժամկետային զինծառայող Միհրան Արմենի Մարգարյանի ընտանիքի պատմությունը: Հերոսածին մայրն իր մեջ ուժ էր գտել և որդուց հետո կրկին կարողացել էր մայրանալ և լույս աշխարհ բերել ևս մեկ արու զավակ՝ Նարեկին, իսկ Միհրանի քույրը սովորում է Օտար լեզուների Բրյուսովի անվան համալսարանում, փոխադրվել է 2-րդ կուրս: Հնարավորություն չեն ունեցել ուսման վարձը վճարելու դիմել են իշխանություններին, նրանք հրաժարվել են օգնել, պատճառաբանելով, որ նրանց որրդին ապրիլյյան զոհերից չէ: Հերոսի մայրը մինչև հոգու խորքը վիրավորված հայտնվել էր անասելի վիճակում, դուստրը կամ պետք է շարունակի կրթությունը կամ կիսատ թողնի: Բոլորիս զարմանքն ու հուզմունքը շատ մեծ եղավ, երբ ֆրանսահայ զույգը բարձրաձայն հայտարարեց, որ իրենք իրենց վրա են վերցնում աղջկա կրթության հարցը և մինչև ուսման ավարտը պատրաստ են վճարելու նրա կրթության համար: Թող այս բարությունը վարակի բոլորին, կարողանանք ապրել մեկս մյուսի հոգսով և ուրախությունով:
     Նկարներում Կարեն և Ստելլա Կիրակոսյաններն ու տիկին Լենան Նարեկի հետ:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1527 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ