Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վահրամ սարկավագ Կարապետյանն այսօր դարձավ 35 տարեկան

00:01, երկուշաբթի, 04 հուլիսի, 2016 թ.
Վահրամ սարկավագ Կարապետյանն այսօր դարձավ 35 տարեկան

35 ամյա հոգևորականը սակայն, իր կյանքի ավելի քան 20 տարին նվիրաբերել է աստծուն` ծառայելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում: Իր գործունեության ընթացքում, հաճախ է հանդես եկել աղանդավորական կրոնական կազմակերպությունների դեմ ուղղված սուր քննադատություններով, ինչի պատճառով հաճախ դարձել է զրպարտանքների թիրախ, ինչպես նաև վտանգի ենթարկել իր ընտանիքը, իր սեփական կյանքն ու առողջությունը:


    
Հանգամանքների բերումով, նվիրյալ սարկավագն այսօր իր գործունեությունը ծավալում է հայրենի ափերից հեռու` օտար երկրում, սակայն հարկ եղած դեպքում, իր ուժերի ներածին չափով միանում է հայանպաստ նախաձեռնություններին:
Բացառություն չեղան նաև ապրիլյան պատերազմական օրերի իրադարձությունները, որոնց կապակցությամբ, Վահրամ սարկավագը խոշոր դրամական օգնություն տրամադրեց Երևանի Կենտրոնական Կլինիկական Զինվորական Հոսպիտալում բուժվող զինվորներին, հետևելով, որպեզի դրամն առձեռն փոխանցի հենց նրանց:
«Տիգրամ Մեծ» Բարեգործական Հիմնադրամն, իր հիմնադիր նախագահ Սրապիոն Ավետիքի Գևորգյանի գլխավորությամբ, միանում է շնոհավորանքներին:
Սիրելի սարկավագ, քեզ անսպառ առողջություն ենք մաղթում և նորանոր ձեռքբերումներ, անձնական և հոգևոր կյանքում:

    
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4087 | 0 | 0
Facebook