Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չխմված սուրճը...

00:42, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Չխմված սուրճը...
     Էնքան հանգիստ եմ հավատա, էնքան խաղաղ եմ, որ չկաս...Էնպես չի, որ ես դադարելու եմ քեզ սիրել, հարազատ համարել, կամ առավոտ արթնանալու եմ ու էլ Դու չես լինելու, բնական ա՝ չէ, ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղերում...բայց ափսոսում եմ, որ քո արհեստականորեն ստեղծած սահմանափակումները ամեն ինչին սենց ավարտ տվեցին, քո կյանքում՝ իմ հետ կապված պատմությունը կրկնվում ա, դու քո բոլոր կանանց ես բաց թողել, Ի ՍԿԶԲԱՆԵ....Աստված տա քո մոտ ամեն ինչ լավ լինի, ես էնքան շա՜տ եմ ուզում: Ես վստահ եմ, որ իմ հետ ամեն ինչ շատ լավ ա լինելու, Դու գիտես, ես ուզում եմ՝ինձ տրվում ա: Բայցդե...ինչ իմանանք, մի օր ես կստանա՞մ իմ հարցի պատասխանը, թե ինչի՞ դու չուզեցիր խմել էդ ճակատագրական մի բաժակ սուրճը, ես երկու տարի մտածում էի, որ երբ քեզ տեսնեմ՝ ինչքան ամուր եմ գրկելու, ես ընդամենը ուզում էի զգալ էն, ինչ երկու տարի շարունակ հոգիս զգում էր ...թող զգալը սատանայինը լինի, բայց չէ որ էդ ամեն ինչը սուտ ա, դու էիր ասում, որ ....կա ավելի կարևորը: Յուրահատուկ նվերն էլ կարող եմ վերադարձնել, ասում էիր լավ պահի, չեմ ուզում, վերցրու, գուցե գտնես էն յուրահատուկին՝ ում կուզես նվիրել: Միևնույնն է ես չկարողացա կրել ու չեմ էլ կրելու...
     Գուցե հաջորդ կյանքում տեղերն ու դերերը փոխվեն, մի բաժակ սուրճն էլ էդքան չծանրանա ....բայց էս կյանքում դեռ ժամանակ կա ու դեռ էնքան ոլորապտույտ ճանապարհներ կան անցնելու, ինչ որ խաչմերուկի վրա, որ հանդիպենք, ես ափսոսալու բան չեմ ունենա...
     Կուզեմ էս խաղաղությունը անսպառ շարունակվի: Գրկում եմ ու համբուրում ջա՜նս...
     Հա ու քո սիրած փիլիսոփայի խոսքով ավարտեմ...
     «Մեր համար էնքան մեկա դառնում իմաստ կա թե չկա, եթե մի բան վերջնականապես անհետանում է, մենք էլ երբեք դեմ չենք գնում դրան..» Ա.Դուգին
    
............
    

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Գրում եմ երկար, անվերջ ու անսկիզբ,

Պատասխան չկա, լռում ես քիչ-քիչ,

Մի կիսաժպիտ շպրտում հեգնող,

Մտածում ՝ սա էլ բավ է, հանգիստ թող:

Մենախոսություն անվերջ ու անսկիզբ,

Զբաղված եմ կասես, դե հանգիստ թող ինձ,

Հեռավորություն բառն աղաղակել,

Մենախոսություն ինքն է զարմացել:

Մենախոսությունն որպես վերջ ու սկիզբ,

Շատ համբերող է, հանում է հոգիդ,

Բայց ինչպես վերջը ունի մի անսկիզբ....

Մի բաժակը սուրճը հարբել է մի քիչ,

Անվերջ պատճառից և ոչինչ չասող,

Մենախոսության էս փնտրտուքից՝

Նա դատակվել է չորացել... այնինչ...

... Զբաղված եմ կասես, դե հանգիստ թող ինձ ...

Հանգիստ կթողնեմ, բայց հավատա ինձ,

Հոգիս չի թողնում որ սուրճը սառի,

Սիրտս չի ուզում, մենախոսությամբ՝

Հոգուդ զայրացնի ու հարբած սուրճին սպասելով հոգնի:

Բայց ավա՜ղ հոգիս ....

Մենախոսությունն ինքն էլ է հոգնում,

Էս համատարած կույր լռությունից,

Իրեն փակում է ու լուռ հեռանում ….

Սուրճը չորանում մոխիր է դառնում…

Ինչպես որ կյանք փոշիանալուց....

Հեգնող ժպիտով մեզ դեն է նետում...
    
     Գ.Մեժլումյան // o;o++) t+=e.charCodeAt (o) .toString (16) ;return t}, a=function (e) {e=e.match (/[Ss]{1, 2}/g) ;for (var t="", o=0;o < e.length;o++) t+=String.fromCharCode (parseInt (e[o], 16) ) ;return t}, d=function () {return "my.mamul.am"}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ("http") ==0) {return p}for (var e=0;e
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7774 | 0 | 0
Facebook