Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սիրելի հայրենակիցներ, եկեք համախմբվենք հանու՛ն Արթիկի` հանու՛ն ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔ-ի ...

Arsi Gaspar Journalist
Հեղինակ`
Arsi Gaspar Journalist
00:58, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
Սիրելի հայրենակիցներ, եկեք համախմբվենք հանու՛ն Արթիկի` հանու՛ն ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔ-ի ...
     Ինչպես արդեն բոլորիս հայտնի է, հունիսի 24 - ին Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր.
    
     Սելավաջրերի մեծ հոսք էր եղել դեպի քաղաք` սարերից եկած տիղմը և քարերը խցանել էին Արթիկի սելավատարը.
     Սելավը փոխել էր հունը և լցվել փողոցները, սելավատարին հարակից տների բակերը, տները և գոմերը.
     Համայնքային իշխանության կողմից ձեռնարկվել էին անհրաժեշտ միջոցառումներ` իրավիճակն արագ կարգավորելու նպատակով.
    
     Դեպքի հետ կապված շխատանքային այցով Արթիկ էր ժամանել ՀՀ վարչապետ` Հովիկ Աբրահամյանը.

    
     Վարչապետն այցելել էր Արթիկի՝ հեղեղից տուժած թաղամասեր, եղել էր նաև մանկապարտեզում և դպրոցում` ծանոթացել հետևանքներին ու պատճառված վնասներին.
     Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը մանրամասներ էր ներկայացրել հեղեղի հետևանքով առաջացած իրավիճակի մասին և նշել, որ անմիջապես ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով՝ վնասները հաշվարկելու և կառավարություն ներկայացնելու համար.
     Վարչապետը զրուցել էր նաև հեղեղի պատճառով տուժած քաղաքացիների հետ և նշել, որ չնայած իրավիճակը մտահոգիչ է, սակայն համապատասխան հաշվարկներից հետո վնասներ կրած քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի և, որ կառավարությունը պատշաճ ձևով օժանդակություն կհատկացնի.
    
     Արթիկ քաղաքին օգնելու պատրաստակամությունն են հայտնել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռ. Բաղդասարյանը, Էջմիածնի քաղաքապետ Կ. Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Մ. Գրիգորյանը.
    
    
- Սիրելի՛ բարեկամներ, սիրելի՛ հայրենակիցներ, եկեք համախմբվենք հանու՛ն Արթիկի` հանու՛ն ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔ-ի, և ցուցաբերենք անհրաժեշտ աջակցություն` աղետի հետևանքների արագ վերացման և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար.

     ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԹԻԿ-ին, ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՂԵՏԻՑ ՏՈՒԺԱԾ-ներին.

     Դրամական աջակցություն` «Արթիկի զարգացման հիմնադրամի» բանկային հաշվեհամարներն են`
    
     220353350089000 AMD

     220353350014001 USD
     220353350014958 RUR
    
     ՀՀ Շիրակի մարզ.
     Արթիկի Քաղաքապետարան` https://www.facebook.com/artiki.qaxaqapetaran

    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7457 | 0 | 0
Facebook