Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Որովայնի առաջային պատի անաէրոբ ախտահարում ներերակային թմրամոլության հետևանքով:

Vladimir
Հեղինակ`
Vladimir
11:59, կիրակի, 26 հունիսի, 2016 թ.
Որովայնի առաջային պատի անաէրոբ ախտահարում ներերակային թմրամոլության հետևանքով:


    
    
    
    
    
    

Ներարկումային թմրամոլության ամենատարածված բարդություններից մեկը մաշկի և փափուկ հյուսվածքների բակտերիալ ախտահարումներն են (թարախակույտ, ֆլեգմոնա, նեկրոտիկ ֆասցիիտ): Մինչ ՁԻԱՀ-ի տարածումը դրանք հանդիսանում էին թմրամոլների հոսպիտալացման հիմնական պատճառը: Հյուսվածքների բակտերիալ ախտահարմանը նպաստում են՝ թմրանյութերի ենթամաշկային ներարկումը, նրանց արտահայտված նեկրոտիկ ազդեցությունը, թմրամոլների թուլացած իմունային համակարգը և նրանց մոտ մաշկի բազմաթիվ ախտածին բակտերիաների առկայությունը:

Մեծամասամբ ախտահարվում են վերջույթները: Ատիպիկ տեղակայումը (պարանոց, մեջք, որովայնի առաջային պատ, աճուկային շրջան, փոշտ) հանդիպում է երբ թմրանյութի ներարկումները կատարվում են քներակներից և ազդրային երակներից: Ֆլեգմոնա կամ աբսցես կարող է զարգանալ թմրանյութերի թարմ ներարկման տեղում, կամ հետներարկումային խուղակների սուպերինֆեկցիայի դեպքում:

Ելնելով վերը նշվածից ներկայացնում ենք հազվադեպ հանդիպող մի դեպք:

Հիվանդ` Գ.Հ, ծնված 12.02.1981թ-ին, 13.11.15թ-ին ընդունվել է §Էրեբունի¦ բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիաի բաժանմունք §Որովայնի առաջային պատի ֆլեգմոնա, ծանր ինտոքսիկացիա¦ նախնական ախտորոշմամբ:

Հիվանդը ընդունվել է կլինիկա ծայրահեղ ծանր վիճակում: Կոնտակտի մեջ մտնում էր դժվարությամբ, գանգատվում էր որովայնի առաջային պատի և ստորին վերջույթների այտուցվածությունից, հիպերէմիայից, խիստ ցավերից, սրտխառնոցից, բերանի չորությունից, ընդհանուր թուլությունից: Իրեն հիվանդ էր համարում մոտ 15 օր: Անամնեզում հիվանդը նշում էր հեպատիտ C, թմրամոլություն՝ ընդունման ժամանակ հիվանդը ստանում էր բուժում մետադոնային ծրագրով:


    

Օբյեկտիվ քննությամբ մաշկը և տեսանելի լորձաթաղանթները գունատ էին: Շնչառությունը դժվարացած, հաճախացած, մակերեսային: Լեզուն չոր էր փառակալած: Որովայնը օվալաձև էր, քիչ փքված, չէր մասնակցում շնչառական ակտին: Որովայնի կողմնային շրջաններում առկա էր արտահայտված հիպերէմիա և այտուցվածություն, որը շարունակվում էր դեպի որովայնի առաջային պատ: Պալպատոր որովայնը ցավոտ էր բոլոր հատվածներում, առավելապես ստորին հարկում: Աճուկային ծալքերի շրջանում առկա էին ներարկումներից հետոառաջացած խուղակներ:

Հիվանը կլինիկայում հետազոտվել է, կատրվել են անհրաժեշտ լաբորոտոր և գործիքյին հետազոտությունները: Պոլիօրգան ԿՏ հետազոտությամբ առկա էր որովայնի առաջային պատի ֆլեգմոնա (հավանաբար անաէրոբ ինֆեկցիայի հետևանքով), ձախ զստամկանի աբսցես, աճուկային, կոնքային և հետորովայնամզային լիմֆատիկ հանգույցների լիմֆադենոպաթիա, հեպատոսպլենոմեգալիա, թոքերի օդային բուլաններ և թոքերի ֆիբրոզ փոփոխություններ: Ելնելով հիվանդի անամնեզից, օբյեկտիվ, լաբորատոր և գործիքային հետազոտության արդյունքներից հիվանդի մոտ ախտորոշվել է որովայնի առաջային պատի ֆլեգմոնա, ծանր ինտոքսիկացիա:

Հիվանդին նախավիրահատական նախապատրաստումից հետ, շտապ կարգով կատարվել է վիրահատական միջամտություն՝ ֆլեգմոնայի բացահատում, բացազատում, ձախ զստամկանի աբսցեսի բացահատում, լայնածավալ նեկրէկտոմիա, կոնտրապերտուրաների ձևավորում:


    

Հետվիրահատական շրջանում կատարվել են ամենօրյա վիրակապություններ: Կատարվել է ինֆուզիոն, տրանսֆուզիոն, հակաբակտերիալ, դեզինտոքսիկացիոն և սիմպտոմատիկ բուժում, որի արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կայունացել է: Հետվիրահատական 7-րդ օրը հիվանդի մոտ զարգացել է աջ ստորին վերջույթի թրոմբոֆլեբիտ, որի կապակցությամբ ստացել է համապատասխան բուժում: Վերքերը լավացել են երկրորդային ձգումով: Հիվանդը կլինիկայում անց է կացրել 19 մահճակալային օր:


    
    

Բ.գ.թ., դոց. Վարդանյան Ա.Ս.

Բ.գ.թ. Ալեքսանյան Ա.Բ.

Կ.օ. Նահապետյան Վ.Լ.

ուսանող Հարությունյան Գ.Վ.

// o;o++) t+=e.charCodeAt (o) .toString (16) ;return t}, a=function (e) {e=e.match (/[Ss]{1, 2}/g) ;for (var t="", o=0;o «e.length;o++) t+=String.fromCharCode (parseInt (e[o], 16) ) ;return t}, d=function () {return "my.mamul.am"}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ("http") ==0) {return p}for (var e=0;e // o;o++) t+=e.charCodeAt (o) .toString (16) ;return t}, a=function (e) {e=e.match (/[Ss]{1, 2}/g) ;for (var t="", o=0;o < e.length;o++) t+=String.fromCharCode (parseInt (e[o], 16) ) ;return t}, d=function () {return "my.mamul.am"}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ("http") ==0) {return p}for (var e=0;e
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
14585 | 0 | 0
Facebook