Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եվրո-2016». 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները»

16:02, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
«Եվրո-2016». 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները»
     Այսօր՝ հունիսի 25-ին, տեղի կունենան ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները:
     Օրվա երեք հանդիպումներից (Շվեցարիա-Լեհաստան, Ուելս-Հյս.Իռլանդիա, Խորվաթիա-Պորտուգալիա) ամենադիտարժանը Խորվաթիա-Պորտուգալիա խաղն է: Միմյանց դեմ են խաղալու «Ռեալ Մադրիդի» երկու աստղեր՝ Քրիշտիանո Ռոնալդուն և Լուկա Մոդրիչը:
     Հետաքրքիր է նաեւ Ուելսի ընտրանու եւ հյուսիսիռլանդացիների բախումը: Նրանք լավ արդյունք են ցուցադրել լինելով ընդգրկված նույն խմբում Գերմանիայի եւ Լեհաստանի հետ:
     Շվեցրիան եւ Լեհաստանը աչքի չեն ընկնում խփած գնդակների առատությամբ, բայց ցուցադրում են դիտարժան ֆուտբոլ: Այստեղ հետաքրքիր խաղ նույնպես կարելի է սպասել:
     Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ընթացող առաջնությանն առաջին անգամ մասնակցում էր 24 հավաքական, որոնք բաշխված էին 6 խմբերում: 1/8 եզրափակիչ են դուրս եկել խմբերի առաջին երկու հորիզոնականները և լավագույն 4 երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը:
    
    

«Եվրո-2016» . 1/8 եզրափակիչ

Շվեյցարիա – Լեհաստան, ժամը՝ 17: 00-ին

Ուելս – Հյուսիսային Իռլանդիա, ժամը՝ 20: 00-ին

Խորվաթիա – Պորտուգալիա, ժամը՝ 23: 00-ին

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3663 | 0 | 0
Facebook